Սահմանամերձ բնակավայրերին սոցիալական աջակցություն կտրամադրվի ևս 3 տարի

Կառավարությունն որոշել է եւս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրելու ժամկետը:

Համաձայն գործող օրենքի, ժամկետն ավարտվում է 2024 թ. հունվարի 1-ին։ Առաջարկվում է եւս 3 տարով երկարաձգել ժամկետը, ինչը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին շարունակելու ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, ինչպես նաեւ օգտվել այլ փոխհատուցման ծրագրերից։

Ներկայում աջակցություն է ստանում սահմանամերձ 23 համայնքի 82 բնակավայր։

ajax-loader