Tag Archives: աջակցություն

Համահայկական Հիմնադրամը մոտ 200 տոննա հումանիտար աջակցություն է բաշխել մի շարք մարզերում տեղակայված բռնի տեղահանվածների ընտանիքներին

Համահայկական Հիմնադրամը մի շարք ընկերությունների հետ համագործակցության արդյունքում սեպտեմբերի 21-ից առ այսօր շուրջ 200 տոննա հումանիտար աջակցություն է բաշխել մի շարք մարզերում տեղակայված կարիքավոր ընտանիքներին։ Աջակցությունն իր մեջ ներառել է սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ, տաք հագուստ, մահճակալներ, անկողնային պարագաներ, ծածկոցներ, տաքացուցիչներ և այլն։ Ինչպես տեղեկանում ենք Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, տեղահանված ընտանիքների շրջանում թիրախային խմբերի ընտրությունը կատարվել է հետևյալ չափանիշների հիման ...

Կարդալ ավելին »

Միանվագ դրամական աջակցություն կստանան նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ով ՀՀ տեղափոխվածները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում ծագած խնդիրները լուծելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում:  Որոշմամբ որպես միջոցառման շահառու կդիտարկվեն նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք, ովքեր հաշվառված են Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կողմից, Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը ...

Կարդալ ավելին »

Սահմանամերձ բնակավայրերին սոցիալական աջակցություն կտրամադրվի ևս 3 տարի

Կառավարությունն որոշել է եւս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրելու ժամկետը: Համաձայն գործող օրենքի, ժամկետն ավարտվում է 2024 թ. հունվարի 1-ին։ Առաջարկվում է եւս 3 տարով երկարաձգել ժամկետը, ինչը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին շարունակելու ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, ինչպես նաեւ օգտվել այլ փոխհատուցման ծրագրերից։ Ներկայում աջակցություն է ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված 52 հազար 600 մարդ ստացել է կառավարության խոստացած 100 հազար դրամ միանվագ օգնությունը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 52 հազար 600 մարդ արդեն ստացել է Հայաստանի կառավարության կողմից խոստացված 100 հազար դրամ միանվագ գումարը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ անկախ տարիքից, 100 հազար դրամ վճարումներ ենք կատարում։ Բացառություն են կազմում նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում։ Այս պահի դրությամբ 52 հազար ...

Կարդալ ավելին »

ԶՄՊԿ-ն 62,6 մլն դրամ է տրամադրել տեղահանված արցախցիների աջակցության նպատակով

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine ֆինանսական աջակցությամբ և ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ աջակցում է տեղահանված անձանց: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ)՝ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ, տեղահանված անձանց սնունդով և հիգիենիկ պարագաներով աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն (ՀԿԽԸ) է փոխանցել 62 600 000 ՀՀ դրամ։ Նշված գումարի ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն 11 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ «Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին»,- ասաց Հարությունյանը։  Նախարարի տեղակալը հայտնեց, որ ԵՄ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը երկրորդ փուլի շրջանակներում բյուջետային աջակցությունը կտրամադրվի 9 միլիոն եվրոյի ...

Կարդալ ավելին »

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները ֆինանսական աջակցություն կստանա նաև հոկտեմբերին

54 անհետ կորած զինծառայողի ընտանիք 32 400 000 դրամ ֆինանսական աջակցության տրամադրումը երկարաձգվեց մինչև 2023 թ. հոկտեմբեր։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում։ Ըստ ՀՀ կառավարության հիմնավորման` որոշման ընդունումը պայմանավորված է անհետ կորած զինծառա¬յողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունա¬կակա¬նությունն ապահովելու անհրա¬ժեշ¬տությամբ։ «ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ ...

Կարդալ ավելին »

Սփյուռքի ասիմետրիկ ուժն ընդդեմ Արցախի պաշարման

Շատ է խոսվում այն մասին, որ սփյուռքը պասիվ է Արցախի պաշարման խնդիրը միջազգային ասպարեզում բարձրաձայնելու հարցում: Ընդ որում, այստեղ չափման միավոր դիտարկվում են հանրահավաքները, բողոքի ակցիաները, և անգամ շրջանառվում են մտքեր, թե հարկ է ժամանակավորապես շրջափակել արտերկրում Ադրբեջանի դեսպանատները: Ի՞նչ կտա այդ հանգամանքը, լարվածությունից բացի, թերևս՝ ոչինչ: Իսկ, օրինակ, եթե շրջափակվեն միջազգային կառույցների գրասենյակները, որոնք պարտավոր են իրենց բնույթից ելնելով ...

Կարդալ ավելին »

Անհետ կորածների, գերեվարվածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան դրամական աջակցություն

Կառավարության հուլիսի 6-ի նիստում որոշում ընդունվեց, որով անհետ կորածի (ինչպես նաև գերեվարված) զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով: Դիմում կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի օգոստոսի 10-ը: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական ...

Կարդալ ավելին »

10 մլրդ դրամ աջակցություն Չինաստանից՝ ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար

Հանրային հեռուստաընկերությունում այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Չինաստանի առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ստորագրեցին հայ-չինական պայմանագիր, որով նախատեսվում է ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ հեռուստաընկերության 8-րդ հեռուստաստուդիայի կառուցման նպատակով: Այն լինելու է անկախության շրջանում հեռուստատեսության ...

Կարդալ ավելին »
ajax-loader