Անհետ կորածների, գերեվարվածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան դրամական աջակցություն

Կառավարության հուլիսի 6-ի նիստում որոշում ընդունվեց, որով անհետ կորածի (ինչպես նաև գերեվարված) զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով: Դիմում կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի օգոստոսի 10-ը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն՝ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝ 2023 թվականի հուլիս և օգոստոս ամիսների համար (1 անհետ կորած անձի ընտանիք աջակացություն ստանալու է 2020 թվականի դեկտեմբեր ամսից սկսած:

Հայաստանի պետական բյուջեից կհատկացվի 15 միլիոն 900 հազար դրամ, որը կհատկացվի սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված բյուջետային միջոցներից վերաբաշխում կատարելու միջոցով:

ajax-loader