Սպորտ

10 տարվա դադարից հետո Երևանում անցկացվել է «Հայկի նետեր» միջազգային մրցաշարը

Երևանում հոկտեմբերի 10-16-ն անցկացվել է «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը, որին տարբեր տարիքային խմբերում Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից և Արաբական Միացյալ էմիրություններից շուրջ 80 մարզիկ է մասնակցել: Մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Հայկի նետեր» միջազգային մրցաշարն անցկացվել է 4 տարիքային խմբերում: Մինչև 12 տարեկան մարզիկները մասնակցել են 18 մետր, մինչև 16 տարեկան մարզիկները՝ 40 մետր, մինչև 20 տարեկան ...

Կարդալ ավելին »

Մխիթարյանը և «Ինտերը» կերկարաձգեն պայմանագիրը

Իտալական «Ինտեր»-ը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Այդ մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Միլանի «Ինտեր»-ը ցանկություն ունի Մխիթարյանին ևս մեկ տարվա պայմանագիր առաջարկել: Ներկայիս պայմանագիրը հայ կիսապաշտպանի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:  Նոր պայմանագիրը կլինի մինչև 2025 թվականը: Մխիթարյանը տարեկան կստանա 3,8 միլիոն եվրո աշխատավարձ:

Կարդալ ավելին »

Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիայի անձնակազմը

Հաստատվել է Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստանընկերական հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Խաղի մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա): Նրան կօգնեն Վլադան Տոդորովիչը (Չեռնոգորիա) և Սրջան Յովանովիչը (Չեռնոգորիա): Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Մարյան Դեյանոսկին (Մակեդոնիա):

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին նախավերջինն է Եվրո-2024-ի ընտրական փուլի մրցաշարային աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին երկու տուրերից առաջ  նախավերջին տեղում է մրցաշարային աղյուսակում:Եվրո-2024-ի ընտրական փուլի հերթական խաղային օրվան Հայաստանի հավաքականը չէր մասնակցում: Թուրքիայի հավաքականը, տանն ընդունելով Լատվիային,  հաղթեց խոշոր հաշվով ` 4:0, իսկ Ուելսը 2:1 հաշվով առավելության հասավ Խորվաթիայի նկատմամբ:Վերջին երկու տուրերից առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարը Թուրքիան է, որն արդեն իսկ որակավորվել է Եվրո-2024-ի համար: Երկրորդ ...

Կարդալ ավելին »

Whoscored․ շաբաթվա խորհրդանշական հավաքականը՝ Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումների արդյունքում whoscored.com-ը կազմել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը։ Ամենաբարձր գնահատականը (9,2) ստացել է Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, որը գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» դեմ խաղում։ Արքայական թիմը հաղթել էր 3:2 հաշվով։ Դարպասապահ․ Տեր Շտեգեն («Բարսելոնա»)։ Պաշտպաններ․ Կանսելու («Բարսելոնա»), Ռակիցկի («Շախտյոր Դոնեցկ»), Շար («Նյուքասլ»), Բենսեբաինի («Բորուսիա Դորտմունդ»)։ Կիսապաշտպաններ․ ...

Կարդալ ավելին »

Ըմբիշ Սլավիկ Գալստյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգի բրոնզե համար գոտեմարտերում պարտություն կրած մարզիկները մրցեցին միմյանց հետ` Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Գալստյանը մրցեց ղրղզ մարզիկի հետ և առավելության հասավ 8:0 հաշվով: Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը դեռևս ունի 6 մասնակից: ...

Կարդալ ավելին »

ԱԱ. Գևորգ Ղարիբյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը (60կգ) ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Գեւորգ Ղարիբյանը քառորդ եզրափակիչում մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիի հետ եւ հաղթանակի հասավ 1:1 հաշվով վերջին միավորի առավելությամբ։ Մրցակիցները միավորները վաստակել էին պասիվության շնորհիվ, բայց չէին կարողացել պարտերում հաշվի մեջ առաջ անցնել։ Գեւորգ Ղարիբյանը համառ պայքարում ադրբեջանցուն հնարավորություն չտվեց միավոր ...

Կարդալ ավելին »

ԱԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթեց 9:0 հաշվով և կիսաեզրափակիչում է

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երրորդ խոշոր հաշվով հաղթանակը տարավ եւ դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ 97 կգ քաշային կարգի առաջատարը քառորդ եզրափակիչում մրցեց Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովի հետ եւ գոտեմարտի առաջին րոպեներին վստահ հաղթանակի հասավ 9:0 հաշվով՝ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին։ ...

Կարդալ ավելին »

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը պատմական արդյունք է գրանցել աշխարհի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը պատմական արդյունք է գրանցել աշխարհի առաջնությունում: Մեր հավաքականն աշխարհի առաջնության թիմային պայքարում 7-րդն է: Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին աշխարհի առաջնությունում նվաճում է 3 մեդալ, որից երկուսը՝ օլիմպիական քաշում՝ նվաճելով Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Բրոնզե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և Արման Անդրեասյանը:

Կարդալ ավելին »

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր և նվաճեց Փարիզի խաղերի ուղեգիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր և նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի վարկանիշային առաջնության 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանն ուժերը չափեց ղազախ Մեյրամբեկ Կարտբայի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 11:0 հաշվով: Արսեն Հարությունյանն Եվրոպայի եռակի չեմպիոն է, աշխարհի առաջնության` եռակի բրոնզե մեդալակիր, մասնակցել ...

Կարդալ ավելին »
ajax-loader