Ըմբիշ Սլավիկ Գալստյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգի բրոնզե համար գոտեմարտերում պարտություն կրած մարզիկները մրցեցին միմյանց հետ` Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Գալստյանը մրցեց ղրղզ մարզիկի հետ և առավելության հասավ 8:0 հաշվով:

Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը դեռևս ունի 6 մասնակից: Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը և ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Վազգեն Թևանյանը և Արսեն Հարությունյանը, Սլավիկ Գալստյանը:

ajax-loader