Հայաստանի ֆուտբոլի ընտրանին նախավերջինն է Եվրո-2024-ի ընտրական փուլի մրցաշարային աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին երկու տուրերից առաջ  նախավերջին տեղում է մրցաշարային աղյուսակում:

Եվրո-2024-ի ընտրական փուլի հերթական խաղային օրվան Հայաստանի հավաքականը չէր մասնակցում: Թուրքիայի հավաքականը, տանն ընդունելով Լատվիային,  հաղթեց խոշոր հաշվով ` 4:0, իսկ Ուելսը 2:1 հաշվով առավելության հասավ Խորվաթիայի նկատմամբ:

Վերջին երկու տուրերից առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարը Թուրքիան է, որն արդեն իսկ որակավորվել է Եվրո-2024-ի համար: Երկրորդ և երրորդ տեղերում 10-ական միավորով Ուելսը և Խորվաթիան են: 4-րդ տեղում Հայաստանն է 7 միավորով և վերջին տեղում 3 միավորով Լատվիան է:

Նախավերջին տուրում` նոյեմբերի 18-ին, Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի Ուելսին, իսկ նոյեմբերի 21-ին` արտագնա հանդիպում կանցկանցի Խորվաթիայի դեմ:

ajax-loader