Մխիթարյանը և «Ինտերը» կերկարաձգեն պայմանագիրը

Իտալական «Ինտեր»-ը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

Այդ մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Միլանի «Ինտեր»-ը ցանկություն ունի Մխիթարյանին ևս մեկ տարվա պայմանագիր առաջարկել: Ներկայիս պայմանագիրը հայ կիսապաշտպանի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:  Նոր պայմանագիրը կլինի մինչև 2025 թվականը:

Մխիթարյանը տարեկան կստանա 3,8 միլիոն եվրո աշխատավարձ:

ajax-loader