Սպորտ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր թիմերը հայտնի են։ Խմբային փուլի արգելքը հաղթահարել են հետևյալ թիմերը` «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Ռեալ Մադրիդ», «ՊՍՎ Էյնդհովեն», «Նապոլի», «Ինտեր», «Լացիո», «Աթլետիկո Մադրիդ», «Ռեալ Սոսիեդադ», «Բարսելոնա», ՊՍԺ-ն, «Լայպցիգ», «Պորտու»։Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 18-ին:

Կարդալ ավելին »

Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Կատարի Գրան Պրիի ոսկե մեդալակիր. Հակոբյանը 3-րդն է

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում: Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կանայք: Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 100 կգ, 104 կգ, 106 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 122 կգ, 126 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով նա դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր: Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը առավելագույնը պոկեց 107 և հրեց 123 ...

Կարդալ ավելին »

Հայտնի են 2023-ի10-ը լավագույն մարզիկների հավակնորդները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը: «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին: Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝ Արթուր Ալեքսանյան –2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Արման Աղաջանյան–2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Մալխաս Ամոյան –2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության ...

Կարդալ ավելին »

Այն, ինչ անում են մեր մարզիկներն, ուղղակի հերոսություն է. Գիլոյանն անդրադարձել է 2024-2050-ի ռազմավարությանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփեց անցնող մարզական տարին և անդրադարձավ 2024-2050 թվականների ռազմավարությանը: «Երկարատև աշխատանքից հետո մենք կարողացանք ընդունել 2024-2050 թվականների ռազմավարությունը, որը հիմք է ծառայելու մինչև 2050 թվականի մեր գործունեությանը: Ռազմավարության մեջ մտնող որոշակի չափորոշիչներ մենք արդեն կատարել ենք: Օրինակ` այն, որ մենք պետք է մինչև 2030 թվականը ունենայինք Եվրոպայի 15 չեմպիոն, ...

Կարդալ ավելին »

Հեղափոխություն պետք է անենք. Արաս Օզբիլիզը մտաղիր է փոխել հայկական ֆուտբոլի սիրտը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում խոստանում է թափանցիկ գործունեություն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օզբիլիզը ներկայացրեց ֆուտբոլի զարգացման իր տեսլականը` ընդգծելով գործունեության հիմնական  ուղղությունները, որոնք են մասսայական  մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզչական կրթությունը,  ենթակառուցվածքների համար ներդրումային ծրագրերի ներգրավումը, ֆուտբոլի ազգային մոդելի ներդրումը, պրոֆեսիոնալ ֆուտբոլը, ազգային հավաքականները և կանանց ֆուտբոլը: Օզբիլիզը գործարկել է Arasozbiliz.am կայքը, որտեղ ...

Կարդալ ավելին »

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Կատարի Գրան Պրիում 7-րդն է

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում: Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 89 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը հաջորդաբար պոկեց 165 և 170 կգ, սակայն գլխավերևում չպահեց 175 կգ-ն: Հրում վարժությունում Կարապետյանը երկու հաջող մոտեցում ունեցավ` բարձրանցնելով 190, 200 կգ-ն: Երկամարտի 370 կգ արդյունքով նա միայն 7-րդն է: Այս քաշային կարգում մրցաշարի հաղթող դարձավ բուլղար ...

Կարդալ ավելին »

Գարիկ Կարապետյանը` երիտասարդների ծանրամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

այաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Մեքսիկական Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 102 կգ քաշային կարգում Կարապետյանը պոկում վարժություն գլխավերևում պահել է 175 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրել է 203 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 378 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի ...

Կարդալ ավելին »

Էլինա Դանիելյանը և Սամվել Տեր-Սահակյանը բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ում

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերի ներկայացուցիչներից մի քանիսը անհատական մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում: 5-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Սամվել Տեր-Սահակյանը: Կանանց առաջնությունում 3-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Էլինա Դանիելյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր:  Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող առաջնության վերջին տուրում ...

Կարդալ ավելին »

Երիտասարդ բռնցքամարտիկները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներ Ռուսլան Ասլիկյանն ու Էլիդա Քոչարյանը ոսկե մեդալներ են նվաճել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում: 57 կգ քաշայինների եզրափակչում Ասլիկյանն առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ աղջիկների 60 կգ քաշային կարգի եզրափակչում Էլիդա Քոչարյանը 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել ռումինացի մարզուհու նկատմամբ:  Հայ բռնցքամարտիկներն, ընդհանուր առմամբ 2 ոսկե, 1 արծաթե և 3 ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Խորվաթիա

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով.Դարպասապահներ՝Օգնյեն Չանչարևիչ-«Ալաշկերտ»Արսեն Բեգլարյան-«Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև-«Փյունիկ»Պաշտպաններ՝Կամո Հովհաննիսյան-«Աստանա» (Ղազախստան)Գեորգի Հարությունյան-«Կրասնոդար» (Ռուսաստան)Նաիր Թիկնիզյան-«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Անդրե Չալըշըր-«Բրոմապոյկարնա» (Շվեդիա)Ստյոպա Մկրտչյան-«Օսիեկ» (Խորվաթիա)Տարոն Ոսկանյան-«Ալաշկերտ»Ժիրայր Մարգարյան-«Ուրարտու»Էրիկ Փիլոյան-«Ուրարտու»Ալբերտ Խաչումյան-ԲԿՄԱԿիսապաշտպաններ/Հարձակվողներ՝Էդուարդ Սպերցյան-«Կրասնոդար» (Ռուսաստան)Վահան Բիչախչյան-«Պոգոն» (Լեհաստան)Լուկաս Սելարայան-«Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)Էդգար Սևիկյան-«Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)Արթուր Սերոբյան-«Կասա Պիա» (Պորտուգալիա)Վբեյմար Անգուլո-«Ալաշկերտ»Արտակ Դաշյան-«Փյունիկ»Հովհաննես Հարությունյան-«Փյունիկ» Արթուր Միրանյան-«Նոա»Ժիրայր Շաղոյան-ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)Հրանտ-Լեոն Ռանոս-«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնել Խորվաթիա: Ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումն ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Կարդալ ավելին »
ajax-loader