ԱԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթեց 9:0 հաշվով և կիսաեզրափակիչում է

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երրորդ խոշոր հաշվով հաղթանակը տարավ եւ դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

97 կգ քաշային կարգի առաջատարը քառորդ եզրափակիչում մրցեց Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովի հետ եւ գոտեմարտի առաջին րոպեներին վստահ հաղթանակի հասավ 9:0 հաշվով՝ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին։

Ալեքսանյանը պայքարը սկսել է  1/16 եզրափակիչից, որտեղ 10:4 հաշվով հաղթել է Եվրոպայի փոխչեմպիոն, ռումինացի Նիկու Օժոգին։

1/8 եզրափակիչում Ալեքսանյանը մեկ բռնվածքով 4 գլորումով պարտության մատնեց ԱՄՆ ներկայացնող Ջոզեֆ Պատրիկ Ռաուին։ Գոտեմարտն ավարտվեց 9:0 հաշվով։

Կիսաեզրափակիչում է նաեւ Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը, որը քառորդ եզրափակիչում մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիի հետ եւ հաղթանակի հասավ 1:1 հաշվով վերջին միավորի առավելությամբ։

2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը  պայքարը սկսել է Մեկնարկային 1/16 եզրափակիչից, որտեղ  գոտեմարտեց կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ 9:0 հաշվով: Գոտեմարտն ավարտվեց երկրորդ մրցափուլի առաջին կեսում: 60 կգ քաշայինների

1/8 եզրափակիչում մրցեց Լեհաստանը ներկայացնող Միխալ Տրաչի հետ եւ 3:1 հաշվով առավելության հասավ։ Ղարիբյանը երկրորդ մրցափուլում քթի վնասվածք ստացավ, բայց շարունակեց պահպանել հաշվի մեջ առավելությունը եւ հաղթել։

Երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Շանթ Խաչատրյանը չի հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը։

Մ23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը  3:1 հաշվով զիջեց աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր թուրք Սելչուկ Կանը: Շանթ Խաչատրյանը մեկնարկում 5:1 հաշվով հաղթել էր չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի  Նարեկ Օհանյանին:

Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի եւ գործրղ չեմպիոն Մալխաս Ամոյանը (77կգ): Մրցակիցը Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեւ Ժադրաեւն է։  Մալխաս Ամոյանը կպայքարի նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:

Հունահռոմեականների օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:

ajax-loader