Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը: 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչում Ալեքսանյանը գոտեմարտել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով պարտվել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի: Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե ...
Կարդալ ավելին »Tag Archives: Արթուր Ալեքսանյան
Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ ՕԽ կիսաեզրափակիչ
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տոնեց Փարիզ-2024-ում: Փարիզի Champ-de-Mars Arena-ում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի երկրորդ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը մրցեց ուզբեկ Ռուստամ Ասսակալովի հետ և համառ պայքարից հետո հաղթանակ տոնեց 9:5 հաշվով: Մեկնարկային գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը հաղթել էր Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունին` ...
Կարդալ ավելին »Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Օլիմպիական խաղերում
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Փարիզ-2024-ում: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Փարիզի Champ-de-Mars Arena ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի որակավորման փուլում Ալեքսանյանը մրցեց Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունի հետ և առավելության հասավ 9:0 հաշվով: Ըմբշամարտի մրցաշարի որակավորման փուլի և կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը:
Կարդալ ավելին »Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը երրորդն է ԵԱ-ի թիմային պայքարում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային պայքարում 3-րդն է: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 3 մեդալ: Եվրոպայի առաջնությունում իր 7-րդ ոսկե մեդալը նվաճեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Երրորդ անգամ ոսկե մեդալակիր դարձավ Մալխաս Ամոյանը: Բրոնզե մեդալակիր դարձավ Մանվել Խաչատրյանը:
Կարդալ ավելին »Արթուր Ալեքսանյանը թուրք ըմբիշի նկատմամբ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Մինչև 97 կգ քաշային կարգում հանդես եկող 32-ամյա մարզիկը 1/8 եզրափակիչում 9:1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Բեյտուլահ Կայիսդաղին: Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցն է լինելու նիդեռլանդցի Տյուրոն Ստերկենբուրգը: Արթուր Ալեքսանյանը իր քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնն է:
Կարդալ ավելին »Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Շիրակի՝ տարվա լավագույն մարզիկների տասնյակը
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմում ամփոփվել են 2023 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում և գիմնազիադայում ՀՀ հավաքական թիմերի կազմերում հանդես եկած շիրակցի մարզիկների մրցելույթների արդյունքները։ Այս տարվա ընթացքում տեղի ունեցած 47 միջոցառումներին մասնակցած մարզի 142 մասնակից նվաճել է 91 մեդալ՝ 31 ոսկի, 30 արծաթ, 30 բրոնզ։ Այդ արդյունքների հիման վրա որոշվել են Շիրակի մարզի 2023 թվականի 10-ը լավագույն մարզիկները։ Հունահռոմեական ըմբշամարտ ...
Կարդալ ավելին »ԱԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթեց 9:0 հաշվով և կիսաեզրափակիչում է
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երրորդ խոշոր հաշվով հաղթանակը տարավ եւ դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ 97 կգ քաշային կարգի առաջատարը քառորդ եզրափակիչում մրցեց Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովի հետ եւ գոտեմարտի առաջին րոպեներին վստահ հաղթանակի հասավ 9:0 հաշվով՝ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին։ ...
Կարդալ ավելին »Նպատակ ունեմ Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր դառնալ․ Արթուր Ալեքսանյան
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նպատակ ունի Փարիզի Օլիմպիական խաղերում դառնալու ոսկե մեդալակիր: «Իմ ամեն հաղթանակ իր տեղն ունի, քանի որ գիտեք, թե դրա համար որքան աշխատանք ենք տանում մարզիչների հետ միասին: Մեր հավաքականն աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է։ Ամեն ինչ անելու ենք աշխարհի գալիք առաջնությանը լավագույնս մասնակցելու համար»,- լրագրողների հետ ...
Կարդալ ավելին »