Նախագծեր

Newmag Winter Fest 2024-ն անցավ ջազային էլևէջներով, «ՏաԼույսի» հոգևոր շնչով ու պոեզիայի ընթերցումներով (լուսանկարներ)

Փետրվարի 10-ին Newmag-ը ներկայացրեց գրականության և ժամանակակից արվեստների աննախադեպ փառատոն, որի հովանավորների շարքում էր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ GeoProMining ընկերությունը։ Գրքատոնն իր շուրջն էր հավաքել մշակութային դեմքերի, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների։ Փառատոնի բացման արարողությունը վստահված էր Արցախի պետական ջազ նվագախմբին։ Ելույթով հանդես եկավ նաև Տավուշի «ՏաԼույս» երգչախումբը, իսկ եզրափակիչ գալա համերգին հնչեցին Ավետ Բարսեղյանի պոեզիան ու նրա խոսքերի ...

Կարդալ ավելին »

Կապանի ԼՀԿ գլխավոր տնօրենը մասնակցել է հիմնանորոգված թիվ 10 նախակրթարանի հանդիսավոր բացմանը

«Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ մասնակցել է վերջերս հիմնանորոգված թիվ 10 նախակրթարանի հանդիսավոր բացմանը։ Այդ մասին հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ «Նախակրթարանը համապատասխան գույքով կահավորվել է «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության ֆինանսական աջակցությամբ. Կապան համայնքի հետ կնքած սոցիալ-տնտեսական համագործակցության հուշագրով սահմանված կարգով ընկերությունն այս ծրագրին տրամադրել է շուրջ 22 միլիոն ՀՀ դրամ։ ...

Կարդալ ավելին »

Հարգանքի տուրք Բաղաբուրջի հուշահամալիրում՝ Բանակի օրվա առթիվ

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանն ընկերության այլ աշխատողների ուղեկցությամբ Բանակի օրվա առթիվ այցելեց Բաղաբուրջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու ՀՀ բանակի ստեղծման գործում անուրանալի ավանդ ունեցած և հայոց պետականության պաշտպանության համար նահատակված հայորդիների հիշատակին։

Կարդալ ավելին »

«Պետրոս Ալոյան» հիմնադրամը ուսանողական մրցույթ է հայտարարել

«Պետրոս Ալոյան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Երկրաբանություն» մասնագիտության առկա և հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների համար: Մրցույթի նպատակն է խրախուսել ուսանողներին, խթանել երկրաբանության զարգացումը և վերականգնել մասնագիտության երբեմնի հեղինակությունը:

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն 2023-ին ավելի քան 5 մլրդ դրամ է ուղղել սոցիալական զարգացման ծրագրերին

2023 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) եւ «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ոլորտում ընդհանուր առմամբ ներդրել են ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ։ Ներդրումների ուղղությունները ներկայացված են ստորեւ. Միջոցներն ուղղվել են ինչպես Կապան եւ Քաջարան համայնքներ, այնպես էլ Սյունիքի մարզի կարիքներին եւ hամահանրապետական այլ ծրագրերի, այդ թվում՝ •    Սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված աջակցելու տեղի ինքնակառավարման կառույցներին իրագործելու մեծածավալ ենթակառույցների ծրագրեր Կապան ...

Կարդալ ավելին »

Կապանի լեռնահարստացման կոմբինատը անակնկալներ է մատուցել իր աշխատողների երեխաներին

Շարունակելով Ամանորի բարի ավանդույթները՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» և «Էս Ընդ Էյ Մայնինգ» ընկերություններն անակնկալ մատուցեցին իրենց աշխատողների երեխաներին, հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ նշված է․ «Շուրջ 1300 երեխայի նվեր-փաթեթներ հանձնեցին Ամանորի ամենասիրելի հերոսները՝ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը։ Շնորհավորում ենք բոլոր մանուկներին գալիք տոների առթիվ, թող 2024 թվականը նրանց համար լի լինի հրաշքներով ու ժպտալու անթիվ առիթներ տա»։

Կարդալ ավելին »

Անակնկալներ համայնքի փոքրիկներին՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատից

Կապանի լեռնահարստացման կոմբինատն արդեն ավանդույթ է դարձրել Նոր տարվա նախաշեմին բարի անակնկալներ անել համայնքի փոքրիկներին։ Այդ մասին տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ նշելով․ «Տոնական նվերներով շրջայցի մեր առաջին հասցեն Գեղանուշ բնակավայրն էր, որի փոքրիկ բնակիչներին փոխանցվեցին ընկերության Ամանորի նվերները»։

Կարդալ ավելին »

Գեղանկարիչն Աստծո պատվիրակն է երկրի վրա․ Բաբկեն Գևորգյան

Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում բացվեց Բաբկեն Գևորգյանի գեղանկարչական աշխատանքների անհատական երկրորդ ցուցահանդեսը, հաըտնում է syuniacyerkir-ը։ Այն «Գեղանկարիչը և իր ներաշխարհը» խորագիրն էր կրում։ Առաջին անհատական ցուցահանդեսը Կապանում էր՝ 2019 թվականին։ Ցուցադրանքում մոտ չորս տասնյակ գեղանկարներ էին, որոնք որոշակի պատկերացում էին տալիս երիտասարդ արվեստագետի գեղագիտական նախասիրությունների և ընկալումների մասին։ Բաբկենը ծնվել է ճարտարապետ Յուրի Գևորգյանի ընտանիքում, նկարել է մանկուց, նկարչական հմտություններ ...

Կարդալ ավելին »

«Սյունիքի գավաթ 2023»․ Կապանում կանցկացվի լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշար

Կապանում հոկտեմբերի 21-ին կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարը։ Այն անցկացնում է Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիան, Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համատեղ։ «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանը նշեց, որ մրցաշարի ծրագիրը բավական հագեցած է, այն մեկնարկում է բուն խաղերից մի քանի օր առաջ։ Ծրագրի շրջանակում ...

Կարդալ ավելին »

«Նկարիչը և իր ներաշխարհը»՝ Քաջարանի մշակույթի պալատում

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:30-ին, Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում կկայանա Մշակույթի պալատի նկարիչ-դիզայներ Բաբկեն Գևորգյանի «Նկարիչը և իր ներաշխարհը» խորագիրը կրող Գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Այդ մասին տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը։ «Մուտքն ազատ է, սիրով սպասում ենք բոլորիդ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »
ajax-loader