Միության գործունեությունը

Քննարկում ԱԺ-ում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին օրինագծի վերաբերյալ

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի գխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Քննարկմանը հրավիրվել են շահագրգիռ նախարարությունների, ՀԿ-ների, տնտեսվարողների ներկայացուցիչներ։ Մասնակիցները ներկայացրին իրենց հուզող դիտողություններն ու առաջարկները, որոնք կքննարկենք առաջիկայում։ Քննարկմանը ...

Կարդալ ավելին »

Գործակցության համաձայնագիր «Ռուսաստանի հանքագործներ» ասոցիացիայի հետ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն» ՀԿ-ի և «Ռուսաստանի հանքագործներ» ասոցիացիայի միջև օրերս կնքվել է գործակցության համաձայնագիր։ Այն միտված է նպաստելու երկու երկրների ընդերքի օգտագործման, հողօգտագործման, քաղաքաշինության զարգացմանը, ինչպես նաև այդ ոլորտներում պետական ​​կարգավորող համակարգի կատարելագործմանը և հանքային ռեսուրսի ներդրումային գրավչության զարգացմանը: Կողմերը վստահ են, որ այս գործակցության շնորհիվ կբարձրանա հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում նորարարությունների ներդրման մատչելիությունը, կանցկացվեն համատեղ գիտական ​​և ...

Կարդալ ավելին »

Հակասահմանադրական դրույթներ․ հեռավար քննարկման օրակարգում գործադիրի որոշումն է

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ կազմակերպությունների հեռավար քննարկման օրակարգում կրկին ՀՀ կառավարության «Օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը, հաշվետվությունների ձևերը և լրացման ուղեցույցները սահմանելու մասին» N 1268-Ն որոշումն  էր։ Հանքային ոլորտի տնտեսվարողների համար լուրջ խնդիրներ հարուցած այս որոշումը բուռն քննարկումների տեղիք է տվել։ Այն կայացվել է իրավական նորմերի խախտումներով, նույնիսկ հակասություններ կան Սահմանադրության հետ։ Խնդիրը բարձրաձայնվել ...

Կարդալ ավելին »

Օգտակար հանածոների մասին որոշումը տարընթերցումների տեղիք է տվել․ քննարկում

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներն անցկացրեցին հերթական աշխատանքային քննարկումը։ Օրակարգում ՀՀ կառավարության «Օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը, հաշվետվությունների ձևերը և լրացման ուղեցույցները սահմանելու մասին» N 1268-Ն որոշման քննարկումն էր։ Տնտեսվարողների մոտ որոշման որոշ կետեր տարընթերցումների տեղիք են տվել, որի շուրջ կարծիքների փոխանակությամբ աշխատանքային խումբը հանգեց միասնական եզրահանգման։ Որոշում կայացվեց լիազոր մարմնի հետ նախատեսվող ...

Կարդալ ավելին »

Հանրային սեկտորը՝ բնապահպանական խնդիրների մասին․ քննարկում շրջակա միջավայրի նախարարի հետ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում-քննարկում է անցկացրել շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների և ՀԿ-ների հետ, որին ներկա է եղել նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության Կառավարության և հասարակայնության հետ կապերի վարչության տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը։ Նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ողջունելով հանդիպման մասնակիցներին, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և շեշտել, որ հանդիպման կարևոր նպատակներից ...

Կարդալ ավելին »

Հայաստանում հանքարդյունաբերությունը օրհասական վիճակում է, պետական աջակցության անհրաժեշտություն կա

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում անդամ կազմակերպությունների երկրաբանների մասնակցությամբ քննարկեց 11.08. 2022թ. ՀՀ կառավարության «Օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը, հաշվետվությունների ձևերը և լրացման ուղեցույցները սահմանելու մասին» N1268-Ն որոշման կիրարկման հարցը։ Ներկայացված որոշումը հանքարդյունաբերողներին լուրջ ֆինանսական և վարչարարական հարցերի առաջ է կանգնեցրել։ Ոլորտի այլ խնդիրների շարքում այս մասին դեռևս նոյեմբերի 3-ին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության մարտահրավերները՝ աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին․ հանդիպում նախարարի հետ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել պարբերական, և աշխատանքային կարգով քննարկել բարձրացված հարցերը և հնարավոր լուծումները։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամներին։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ոլորտի կազմակերպությունների հետ փոխշահավետ համագործակցությունը։ Միության նախագահ Վարդան Ջհանյանը նախարարին մանրամասն ներկայացրել է ոլորտում առկա հարցերը, խնդիրները։ Մասնավորապես, մատնանշվել է աշխարհում տեղի ...

Կարդալ ավելին »

Գնել Սանոսյանն ընդունել է Վարդան Ջհանյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամներին` նախագահ Վարդան Ջհանյանի գլխավորությամբ։ ՀՀ ՏԿԵ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ոլորտի կազմակերպությունների հետ փոխշահավետ համագործակցությունը։ Միության նախագահ Վարդան Ջհանյանը նախարարին մանրամասն ներկայացրել է ոլորտում առկա հարցերը, խնդիրները։ Մասնավորապես մատնանշվել է աշխարհում տեղի ունեցող զարգացումներին զուգահեռ առաջացող մարտահրավերները, որոնց հետևանքները ...

Կարդալ ավելին »

Արտահերթ նիստ միության առաջիկա ծրագրերի մասին

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության, նորընտիր նախագահ Վարդան Ջհանյանի հրավերով օրերս տեղի ունեցավ միության արտահերթ նիստ, որին ներկա էին միության անդամ 16 ընկերություն։ ՀՄՄ գործադիր տնօրենի տեղակալ Շուշանիկ Քերոբյանը ներկայացրեց Միության գործունեության առաջիկա 5 տարիների տեսլականը և կառուցվածքը, նոր խմբագրությամբ կանոնադրությունը։ Մասնակիցները հանդես եկան առաջարկներով։ Ապա բաց քվեարկությամբ ընտրվեցին Ընդհանուր ժողով, Վերստուգիչ հանձնաժողով և հանրային կապերի գծով տնօրեն։ Քննարկվեցին ոլորտին ...

Կարդալ ավելին »
ajax-loader