Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության, նորընտիր նախագահ Վարդան Ջհանյանի հրավերով օրերս տեղի ունեցավ միության արտահերթ նիստ, որին ներկա էին միության անդամ 16 ընկերություն։
ՀՄՄ գործադիր տնօրենի տեղակալ Շուշանիկ Քերոբյանը ներկայացրեց Միության գործունեության առաջիկա 5 տարիների տեսլականը և կառուցվածքը, նոր խմբագրությամբ կանոնադրությունը։ Մասնակիցները հանդես եկան առաջարկներով։ Ապա բաց քվեարկությամբ ընտրվեցին Ընդհանուր ժողով, Վերստուգիչ հանձնաժողով և հանրային կապերի գծով տնօրեն։
Քննարկվեցին ոլորտին վերաբերող այլ հարցեր, խոսվեց օրենսդրական բացերի և հանքագործության ոլորտի վրա դրանց ուղղակի ազդեցության մասին։ Միասնական որոշում կայացվեց գույքագրել անդամ կազմակերպությունների խնդիրները և դրանց շրջանակներում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով։
Հանդիպումը նպատակային էր և անցավ խիստ կառուցողական մթնոլորտում։ Առաջարկ հնչեց, որ նմանատիպ հանդիպումները դառնան պարբերական։