Քննարկում ԱԺ-ում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին օրինագծի վերաբերյալ

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի գխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։

Քննարկմանը հրավիրվել են շահագրգիռ նախարարությունների, ՀԿ-ների, տնտեսվարողների ներկայացուցիչներ։ Մասնակիցները ներկայացրին իրենց հուզող դիտողություններն ու առաջարկները, որոնք կքննարկենք առաջիկայում։

Քննարկմանը ներկա է եղել նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրենի տեղակալ Շուշանիկ Քերոբյանը։ Նա ներկայացրել է օրինագծում առկա վիճահարույց կետերը՝ նշելով, որ նախքան ԱԺ նիստի օրակարգ տանելն անհրաժեշտ է բարելավել օրենքների նախագծերի փաթեթը։

Հանձնաժողովի անդամներն ընդունել են դիտարկումները և խոստացել նկատի ունենալ դրանք մինչ օրենսդիրի քննարկմանը ներկայացելը։

ajax-loader