Tag Archives: օրինագիծ

ՆԳՆ-ում կստեղծվի մեկ միասնական ուսումնական հաստատություն. օրինագիծը քննարկվում է

Ներքին գործերի նախարարությունը շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է սահմանել ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը, ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդելը և ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանության ձևավորումը։ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում՝ նախատեսվում է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները միավորել և ձևավորել որպես ՆԳՆ ենթակայությամբ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը TikTok-ն արգելելու օրինագիծ է ներկայացրել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներն օրինագիծ են հրապարակել, համաձայն որի TikTok սոցիալական ցանցը կարգելվի, եթե չանջատվի Չինաստանում գտնվող իր մայր ընկերությունից։ Այս մասին հաղորդում է The Hill-ը։ «Ամերիկացիներին օտարերկրյա հակառակորդների կողմից վերահսկվող հավելվածներից պաշտպանելու մասին» օրինագծի հեղինակներ են հանդես եկել հանրապետական ​​Մայք Գալահերը և դեմոկրատ Ռաջա Քրիշնամուրթին։ Փաստաթղթում TikTok-ը ստեղծող ByteDance տեխնոլոգիական ընկերությունը և TikTok սոցիալական ցանցը ներկայացվել են որպես ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունն արգելափակող օրինագիծ

ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Միչիգանը ներկայացնող սենատոր Գարի Փիթերսի հեղինակած՝ «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը, որի նպատակն է 2024 և 2025 թթ․ համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) ամենամյա չեղարկման նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։ Այդ մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից, նշելով, որ այս քվեարկությունը տեղի է ունեցել Հայ ...

Կարդալ ավելին »

3-րդ խմբի հաշմանդամները դեղերը կստանան անվճար․ օրինագիծ

Գործող օրենքով առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են դեղերի 100 տոկոս փոխհատուցում, այսինքն դեղերն ստանում են պետության կողմից, իսկ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցեղ անձինք՝ 50 տոկոս փոխհատուցմամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: «Այսինքն ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը թվային ռուբլու մասին օրինագիծ է ընդունել

Ռուսաստանի CBDC նախագիծը՝ թվային ռուբլին, մի քայլով մոտեցել է իրականությանը: Հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի ստորին պալատը՝ Պետդուման, երրորդ ընթերցմամբ ընդունել է թվային ռուբլու մասին օրինագիծը։ Օրենսդրությունն այժմ տեղափոխվում է ասամբլեայի վերին պալատ՝ Դաշնության խորհուրդ, և եթե ընդունվի՝ նախագահի նստավայր: Օրինագիծը, որը վերջին անգամ փոփոխվել է հունիսի վերջին, սահմանում է «պլատֆորմի», «մասնակիցների» և «օգտատերերի» իրավական սահմանումները, ինչպես նաև CBDC ...

Կարդալ ավելին »

Կամավոր աշխատանքը՝ աշխատանքային փորձ. ԱԺ-ում քննարկվեց օրինագիծը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Ազգային ժողովում քննարկման ներկայացրեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի մասին նախագիծը, որով կկարգավորվի կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սահմանում կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքները։ Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ համապատասխան օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը,նշելով, որ օրենքը կսահմանի կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, կամավոր ...

Կարդալ ավելին »

Քննարկում ԱԺ-ում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին օրինագծի վերաբերյալ

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի գխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Քննարկմանը հրավիրվել են շահագրգիռ նախարարությունների, ՀԿ-ների, տնտեսվարողների ներկայացուցիչներ։ Մասնակիցները ներկայացրին իրենց հուզող դիտողություններն ու առաջարկները, որոնք կքննարկենք առաջիկայում։ Քննարկմանը ...

Կարդալ ավելին »
ajax-loader