Tag Archives: քննարկում

ՊԵԿ քննարկումներ՝ այլ երկրներում ՀՀ ռեզիդենտ անձանց հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեմայի վերաբերյալ հանրային քննարկումները, տեղեկացնում է, որ գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ պատրաստ է նախաձեռնել քննարկումներ։ «Դրանց արդյունքում հնարավոր է նախատեսվեն գործող կարգավորումներից առանձնահատկություններ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած որոշ տեսակի եկամուտների հարկման մասով: Նման քննարկումներ արդեն վարվում են քաղաքականություն մշակող մարմնի հետ»,-  ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն կազմակերպում է քննարկում կրիպտոակտիվների կարգավորման վերաբերյալ

Կենտրոնական բանկը կրիպտոակտիվների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին հրավիրում է քննարկման՝ ոլորտում նախատեսվող կարգավորման մոտեցումների վերաբերյալ: Քննարկման ընթացքում Կենտրոնական բանկը կներկայացնի ոլորտի կարգավորման ընդհանուր մոտեցումները, կլսի քննարկման մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները: Քննարկմանը մասնակցելու հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել: Քննարկման վայրի և ժամկետի մասին Կենտրոնական բանկը հավելյալ կտեղեկացնի:

Կարդալ ավելին »

ԵԽԽՎ հանձնաժողովը կդիմի բյուրոյին՝ հրատապ կարգով Արցախում հումանիտար ճգնաժամի շուրջ քննարկում կազմակերպելու հարցով

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացնում է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին: Առաջարկվելու է հետևյալը՝ հրատապ ընթացակարգով կազմակերպել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում.Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի) և Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը չի նպաստում հանքարդյունաբերության խնդիրները լուծելուն․ քննարկում ԱԺ-ում

Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների միությունը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների հետ խորհրդարանում քննարկել է հանքարդյունաբերության խնդիրները։ Ի՞նչ խոչընդոտներ են ծառացած տնտեսվարողների առջև, և ի՞նչ ակնկալիքներ ունեն նրանք գործադիր ու օրենսդիր մարմիններից՝ ներկայացվող տեսանութում։

Կարդալ ավելին »

ԿԸՀ նախագահը քաղաքացիական հասարակությանը հրավիրում է քննարկումների

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարության մշակման շրջանակներում սկսել է աշխատանքային քննարկումների և մասնագիտական խորհրդակցությունների շարք՝ ընտրական գործընթացում առանձին գործառույթներ իրականացնող պետական գերատեսչությունների, կազմակերպությունների և ընտրական գործընթացին առնչվող շահագրգիռ կողմերի հետ։ Այդ մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։  «Հաշվի առնելով քաղաքացիական հասարակության դերը ընտրական գործընթացներում, անկասկած, քաղաքացիական հասարակության հետ քննարկումները կարող են հանդիսանալ ԿԸՀ ռազմավարության մշակման կարևորագույն ...

Կարդալ ավելին »

Վարչապետի մոտ քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանն ու հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր

Վարչապետի մոտ քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանն ու հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության գործադիր ներկայացուցիչ Ստեֆան Շուտցին: Հանդիպմանը քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցմանը և այդ գործում համագործակցությանը վերաբերող հարցեր: Պարոն Շուտցը նշել է, որ իր գործընկերների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության ներկայացուցիչների հետ ...

Կարդալ ավելին »

Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում․ Պոլիտեխնիկում տեղի է ունեցել բնապահպանական քննարկում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կազմակերպել են «Կլիմայի փոփոխությունը և կայուն զարգացումը» թեմայով քննարկում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական կայքը։ Հանդիպումը նպատակ ուներ անդրադառնալ կլիմայի փոփոխության միտումներին և վեր հանել կայուն զարգացման խնդիրները կրթական, նորարարական ինժեներական լուծումների, վերականգնվող և կանաչ էներգիայի, աղետների ռիսկերի կառավարման, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի և վաղ ...

Կարդալ ավելին »

Քննարկում ԱԺ-ում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին օրինագծի վերաբերյալ

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի գխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Քննարկմանը հրավիրվել են շահագրգիռ նախարարությունների, ՀԿ-ների, տնտեսվարողների ներկայացուցիչներ։ Մասնակիցները ներկայացրին իրենց հուզող դիտողություններն ու առաջարկները, որոնք կքննարկենք առաջիկայում։ Քննարկմանը ...

Կարդալ ավելին »
ajax-loader