RemasterDirector_V0

Օգտակար հանածոների մասին որոշումը տարընթերցումների տեղիք է տվել․ քննարկում

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներն անցկացրեցին հերթական աշխատանքային քննարկումը։

Օրակարգում ՀՀ կառավարության «Օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը, հաշվետվությունների ձևերը և լրացման ուղեցույցները սահմանելու մասին» N 1268-Ն որոշման քննարկումն էր։

Տնտեսվարողների մոտ որոշման որոշ կետեր տարընթերցումների տեղիք են տվել, որի շուրջ կարծիքների փոխանակությամբ աշխատանքային խումբը հանգեց միասնական եզրահանգման։

Որոշում կայացվեց լիազոր մարմնի հետ նախատեսվող աշխատանքային հանդիպման ընթացքում միության հավաքական դիտարկումները և մտահոգող հարցերը ներկայացնել գերատեսչության պատասխանատուներին։

Հիշեցնեք, որ սույն որոշումը ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից:

ajax-loader