Գործակցության համաձայնագիր «Ռուսաստանի հանքագործներ» ասոցիացիայի հետ

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն» ՀԿ-ի և «Ռուսաստանի հանքագործներ» ասոցիացիայի միջև օրերս կնքվել է գործակցության համաձայնագիր։

Այն միտված է նպաստելու երկու երկրների ընդերքի օգտագործման, հողօգտագործման, քաղաքաշինության զարգացմանը, ինչպես նաև այդ ոլորտներում պետական ​​կարգավորող համակարգի կատարելագործմանը և հանքային ռեսուրսի ներդրումային գրավչության զարգացմանը:

Կողմերը վստահ են, որ այս գործակցության շնորհիվ կբարձրանա հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում նորարարությունների ներդրման մատչելիությունը, կանցկացվեն համատեղ գիտական ​​և գործնական սեմինարներ և գիտաժողովներ, կխթանվի երկրների ընդերքօգտագործման ժամանակակից տեխնոլոգիաների, մշակումների և առաջադեմ լուծումների ներդրումը։

Գործակցության համաձայնագիրը վավերացրել են «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանը և «Ռուսաստանի հանքագործներ» ասոցիացիայի գործադիր տնօրեն Անատոլի Նիկիտինը։

ajax-loader