Հակասահմանադրական դրույթներ․ հեռավար քննարկման օրակարգում գործադիրի որոշումն է

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ կազմակերպությունների հեռավար քննարկման օրակարգում կրկին ՀՀ կառավարության «Օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը, հաշվետվությունների ձևերը և լրացման ուղեցույցները սահմանելու մասին» N 1268-Ն որոշումն  էր։

Հանքային ոլորտի տնտեսվարողների համար լուրջ խնդիրներ հարուցած այս որոշումը բուռն քննարկումների տեղիք է տվել։ Այն կայացվել է իրավական նորմերի խախտումներով, նույնիսկ հակասություններ կան Սահմանադրության հետ։

Խնդիրը բարձրաձայնվել է լիազոր մարմնի, կառավարության և պատկան այլ կառույցների առջև, բայց դեռևս չի արձանագրվել շոշափելի արդյունք։

Քննարկման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ևս մեկ անգամ հանդիպել գերատեսչության ղեկավարին՝ որոշման կիրարկման հետաձգման առաջարկով, որպեսզի պահանջվող բազմածավալ և աշխատատար այս հաշվետվությունը պատշաճ ներկայացնելու հնարավորություն ընձեռնվի տնտեսվարողներին։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը գործընկեր անդամներին ներկայացրեց օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ իր հանդիպման արդյունքները՝ այն որակելով կառուցողական։

Ըստ Ջհանյանի՝ կառավարության վերաբերմունքը հանքարդյունաբերության նկատմամբ դրական միտում ունի, և փոխգործակցության եզրերը որոշ հարցերում արդեն իսկ նկատելի են։ 

ajax-loader