ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Գյումրիում 5-րդ անգամ կանցկացվի HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը։ Փառատոնն այս տարի կրում է «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» խորագիրը. այն կանցկացվի մայիսի 4-7-ը: Ջազային համերգների հարթակներն են Գյումրու թանգարանների բակերը։ Նախագծի հեղինակը «Մանուկյան» ընկերությունն է, իրականացնողը՝ «I LINK» հասարակական կազմակերպությունը: Բոլոր համերգները կմեկնարկեն ժամը 17:00-ին. մուտքն ազատ է: HAY-AT JAZZ ջազային փառատոնի ծրագիրը. Մայիսի 4 ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի. վարչապետ
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապօրինաբար Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուն: Ներկայացնելով հայկական կողմի պատկերացումները իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ՝ վարչապետն ասաց. «ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ...
Կարդալ ավելին »Խաղաղության հնարավոր պայմանագրում պետք է ներդրվեն էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմներ. Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրում պետք է հստակ արձանգրված լինեն սահմանների դելիմիտացիայի պայմանները, պետք է ներդրվեն որևէ էսկալացիայի բացառելու հստակ մեխանիզմներ: Այդ մասին կառավարության՝ այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագիրն, ակնհայտ է, որ պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ: Հստակ պետք է ...
Կարդալ ավելին »Դենդրոպարկում ապօրինի ծառահատում է կատարվել
Ապօրինի ծառահատման վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն իրացրել են ապրիլի 25-ին: Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը, ըստ օպերատիվ տեղեկատվության, ապրիլի 8-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Սորաններ կոչվող դենդրոպարկի 61-ամյա տնօրենը մի բանվորի հատել է տվել 35 սոճի, մինչդեռ ոստիկանները դենդրոպարկի տարածքում ապրիլի 25-ին հայտնաբերել են սոճու 2,2 մետր երկարության և տարբեր տրամագծերի 129 գերան: Ըստ աղբյուրի՝ դեպքի ...
Կարդալ ավելին »Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահին
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտՆՈՒՄ Է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունԸ, նախարարը ողջունել է հյուրերին և արձանագրել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ ջերմ են և արագընթաց տեմպերով զարգանում են։ Գնել Սանոսյանը կարևորել է ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որում յուրահատուկ դերակատարում ունի Իզերի և Գեղարքունիքի ...
Կարդալ ավելին »Ձյան պատճառով Լարսի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշում է ընդունել ձյան տեղումների պատճառով կցորդիչներով և կիսակցորդիչներով ավտոտրանսպորտի համար փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը ռազմավարական ճանապարհի մի մասն է։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։ «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան տեղումների պատճառով արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը»,- հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Մյուս տեսակի տրանսպորտային ...
Կարդալ ավելին »Ինչ է խոսել Նիկոլ Փաշինյանը Միշելի ու Պուտինի հետ
Ապրիլի 26-ին տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն ու հաղթահարման գործնական քայլերը: Կրեմլի հաղորդագրությունը նշում է, թե խոսվել է եռակկողմ հայտարարությունների անշեղ կատարման անհրաժեշտության մասին: Ի՞նչ է նշանակում դա, բավականին հարաբերական է: Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը Ռուսաստանը տեսնում է Հայաստանի՞ կատարելիք ինչ որ քայլերի պարագայում, համարում է, որ ...
Կարդալ ավելին »ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդի տոկոսադրույքը 1 տոկոսային կետով: Ավանդի առավելագույն տոկոսադրույքը կկազմի տարեկան 10%՝ միջոցները 12 ամսով ներդնելու դեպքում: Այսօր ավանդային այս առաջարկը երկրի բանկային շուկայում ամենաշահավետ տարբերակներից մեկն է։ «Պրոգրես» ավանդի շրջանակներում ՀՀ դրամով միջոցների ներդրումը հնարավոր է 1 ամսից մինչև 2 տարի ժամկետով: 12 ամիս ժամկետով ավանդ ներդնելիս՝ առավելագույն եկամտաբերությունը կկազմի տարեկան 9,97%: Ավանդի ...
Կարդալ ավելին »Եվս 6 հիվանդության դեպքում դեղերը կդրամադրվեն անվճար. ԱՆ նախագիծ է ներկայացրել
Առողջապահության նախարարությունն առաջարկում է 4 նոր հիվանդություններ և համախտանիշներ ավելացնել Կառավարության 2019թ մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշման N 2 հավելվածում, և այդ հիվանդությունն ունեցողներին դեղերը տրամադրել անվճար։ Մինչ այս ցանկում ընդգրկված է 15 հիվանդություն։ Որոշման N 2 հավելվածում ավելացած 4 նոր հիվանդություններ և համախտանիշներն են՝ Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ Առաջնային իմունոդեֆիցիտ Կավասակիի հիվանդություն Նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշեր Ցրված սկլերոզ Անհաս նորածինների համար նախատեսված դեղեր Նախագծի ընդունման ...
Կարդալ ավելին »Թռչնաբույծներն ահազանգում են. Վրաստանից էժան, սառեցված թռչնամիս է ներմուծվում և վաճառվում թարմի անվան տակ
Վրաստանից Հայաստան է ներմուծվում սառեցված թռչնամիս, որը վաճառվում է թարմ-պաղեցվածի անվան տակ։ Այս մասին «Հետք»-ին ահազանգում են տեղական արտադրողները: Տեղական արտադրողների մեկնաբանությամբ՝ Վրաստանից ներմուծված սառեցված հավի միսը բերվում է Հայաստան և ապասառեցվելուց հետո վաճառվում որպես թարմ-պաղեցված միս։ Արտադրողները դժգոհում են, որ Էժանագին, կասկածելի անվտանգային հատկանիշներով, խթանիչներով աճեցված, անհամեմատ բարձր քաշով սառեցված թռչնամսի ներմուծման արդյունքում իրենց համար անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել: ...
Կարդալ ավելին »