Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտՆՈՒՄ Է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունԸ, նախարարը ողջունել է հյուրերին և արձանագրել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ ջերմ են և արագընթաց տեմպերով զարգանում են։

Գնել Սանոսյանը կարևորել է ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որում յուրահատուկ դերակատարում ունի Իզերի և Գեղարքունիքի մարզի մեջև առկա համագործակցությունը։

Նախարարն արձանագրել է Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզի միջև ստորագրված 2023-2027թթ.-ի համագործակցության նոր պայմանագրի կնքման փաստը և իր աջակցությունը հայտնել փաստաթղթում ամրագրված կետերը համատեղ կյանքի կոչելու հարցում։

Ժան-Պիեր Բարբիեն հավաստիացրել է, որ պատրաստակամ են ապակենտրոնացման շրջանակներում ամրապնդել առկա համագործակցությունը, ավելի ընդլայնել այն՝ ներառելով այլ ոլորտներ, այդ թվում առողջապահությունը։

Իզերի դեպարտամենտի նախագահը կարևորել է համատեղ իրականացվող ծրագրերը հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է պայմանագրով նախանշված ծրագրերի իրականացման ընթացքը, նոր ծրագրեր ներգրավելու հնարավորությունները։ Քննարկվել են նաև Գեղարքունիքի մարզում տուրիզմի՝ հատկապես քայլարշավային տուրիզմի զարգացման հեռանկարները, մարզում ֆրանսերենի ուսուցումը խթանելու, ինչպես նաև բազմաթիվ այլ ծրագրերի ընթացքը։

ajax-loader