Հասարակություն

Մեկ օրում բացահայտվել է 95 հանցանք. գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, խարդախության՝ 5, հոգեկան ներգործության և գույքը հափշտակելու կամ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը

Ապրիլի 29-ին Արմավիրի քաղաքային մշակույթի պալատում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝ նվիրված քաղաքի հայկական հասարակական կազմակերպության ստեղծման 35-ամյակին։ Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության կազմի մեջ՝ որպես Արմավիրի տեղական բաժանմունք։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա Արմավիրի եզակի քարտեզի շնորհանդեսը՝ ընդլայնված իրականության էֆեկտներով։ Քարտեզի ստեղծումը նվիրված է քաղաքի հիմնադրման ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

 Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ...

Կարդալ ավելին »

Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ամփոփվել են 2024 թ. 3 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ այդ թվում նաև հանցագործությամբ պետությանը, համայնքներին, քաղաքացիական և իրավաբանական անձանց պատճառված վնասների հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ  2024 թ․ առաջին եռամսյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով բացահայտված՝ պատճառված ընդհանուր գույքային ...

Կարդալ ավելին »

Ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին: Քննարկվել են նաև հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) ռազմավարությանը և Հայաստան-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակցության համակարգմանն առնչվող հարցեր: Վահե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԵՄ ցուցաբերած աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման նպատակով ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում ավելի քան 12 մլն դոլարի գույք է վերականգնել

Հայաստանի գլխավոր դատախազությունը պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում 2023 թվականին փաստացի վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին (12 մլն 658 հազար ԱՄՆ դոլարին) համարժեք գույք, ինչը 460 անգամ ավելի է, քան 2022 թվականին (ընդամենը 11 մլն դրամ): Այդ մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Երևանում ապրիլի 26-ին մեկնարկած «Միջազգային համագործակցության արդյունավետության ...

Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի. նա լուսանկարներ է հրապարակել

Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում։ Նա Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանի ընկերակցությամբ շրջել է Գյումրու կենտրոնական փողոցներում, ծաղիկներ դրել գյումրեցի զոհված զինծառայողներից մեկի հիշատակին նվիրված, վերջերս տեղադրված խաչքարի առաջ։

Կարդալ ավելին »

2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթով ակտիվ նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից: «Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ եղբայրներ Ս.Ի-ն և Դ.Ի-ն 2020 թ. նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ նույն թվականի սեպտեմբերի ...

Կարդալ ավելին »

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (վիդեո)

2023 թվականի ապրիլին Երևանի ավագանու՝  արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում փոփոխություն կատարելուց մեկ տարի անց Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Տնտեսվարողների հետ աշխատանքները ևս շարունակվում են:

Կարդալ ավելին »

Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է

Ապրիլի 23-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ԳՈՒՎ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, հաղորդում է Shamshyan.com-ը: Տեղում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ, 14-ամյա երեխա է, ով վնասվածքը ստացել է դպրոցում՝ համադասարանցիների կողմից գլխին հարվածներ ստանալու հետևանքով: Ոստիկաններին երեխայի ...

Կարդալ ավելին »
ajax-loader