Հասարակություն

Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07․30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, ՀՀ Արդարադատության նախարարության ...

Կարդալ ավելին »

Հայտնի է` երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը

Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։ Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ։ Հարկ է նշել, ...

Կարդալ ավելին »

Հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Երևանում մայիսի 7-8-ը՝ ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ կդիտվի նաև քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-11-ի գիշերը կլինի առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝  նշելով, որ օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։ Մարզերում մայիսի 7-8-ը՝ ժամանակ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է գործակցության ծրագիր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում ստորագրել են մի շարք փաստաթղթեր:  Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից՝ մանրամասնելով, որ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, նաև՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025 թթ. համագործակցության ծրագիր: 

Կարդալ ավելին »

ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի երկարաձգման ընթացքը, առկա խնդիրները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Հայկական ատոմային էլեկտրակայանում։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:  Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։ Խորհրդակցության ընթացքում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նախարարին է զեկուցել կատարված և ընթացքում գտնվող աշխատանքները։ Քննարկվել են ատոմակայանի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների, կատարվող աշխատանքների ...

Կարդալ ավելին »

Տարեվերջին կգործի միասնական տոմսային համակարգ, կանգառներում կերևա ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան

Միասնական տոմսային համակարգը իրականացվում է համապատասխան գործընթացի արդյունքում «Telcell» ընկերության հետ կնքված պայմանագրի հիման վրա, հիմնական աշխատանքների ավարտի վերջնաժամկետ պայմանագրով ներկայացված է մինչև մայիսի 14-ը: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը և հավելեց, որ աշխատանքի մեծ մասը մինչ այդ ժամկետը կկատարվի: «Ինչ վերաբերվում է կանգառասրահներին, ունենք մեկ նմուշ, որտեղ նախատեսված է ...

Կարդալ ավելին »

«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Ավինյան

Առատ տեղումների հետևանքով  Երևանում խնդիրներ են արձանագրվել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին կրկին զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Վերջինս ընդգծեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի: Համաձայն վարձակալության պայմանագրի՝ Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման և շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է. խողովակաշարերը, դիտահորերն ու անձրևընդունիչ հորերն ամբողջությամբ հանձնված են «Վեոլիա ջուր» ...

Կարդալ ավելին »

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի տարածքում, «Տելեգրամ»  հավելվածի միջոցով,  թմրանյութ իրացնելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Ոստիկանության աշխատակիցները Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղում նկատել են կայանված «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենա և դրա մոտ կանգնած երկու երիտասարդի, որոնցից մեկի ձեռքին եղել է սպիտակ գույնի պոլիէթիլենային տոպրակ։ ...

Կարդալ ավելին »

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել: Այդ մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ընդգծելով, որ նախնական տվյալներով՝ զինծառայողի կյանքի վտանգ չի սպառնում: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն այլ մանրամասներ չի հայտնում:

Կարդալ ավելին »
ajax-loader