Հասարակություն

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում զորավարժարանում զինծառայողի մահվան դեպքից

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով զորավարժարանում զինծառայողի մահվան դեպքին: «2024 թվականի մայիսի 26-ին ժամը 13։00-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարանում զինտեխնիկան վարման ընթացքում պատահական բախվել է կայանված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի թափքին, որի հետևանքով թափքում գտնվող նույն զորամասի զինծառայող Ա. Արոյանը նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում ճակատաքունքային ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ փոխնախարարը ներկայացրել է հեղեղումների գոտում փրկարար ծառայության աշխատանքները

Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա տարահանված 429 բնակիչ, որոնցից երկուսը հղի կանայք են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտնեց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը՝ ներկայացնելով Ալավերդիում և հարակից բնակավայրերում տիրող իրավիճակը և հետագա անելիքները։ «Այս պահի դրությամբ ունենք տարահանված 429 բնակիչ, որոնցից երկուսը հղի կանայք են։ Բնակիչների մեծամասնությունը իրենց հարազատների տներում են, հրաժարվել են մեր ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարը կգույքագրի Լոռու և Տավուշի ջրհեղեղի հետևանքով մշակութային, կրթական և մարզական կառույցների հնարավոր վնասները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանը  հանձնարարականներ է տվել Լոռու և Տավուշի մարզերի պատմամշակութային հուշարձանների, կրթական, մշակութային ու մարզական կառույցների՝ ջրհեղեղի պատճառած վնասները գույքագրելու վերաբերյալ: «Մասնավորապես՝ հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ իրականացնել պատմամշակութային հուշարձանների հնարավոր վնասման հետ կապված մոնիթորինգի աշխատանքներ և ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: ...

Կարդալ ավելին »

Ստեփանակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խարդախության, գույքի հափշտակության և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով

Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար մեղադրվող Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել է: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Եվս երեք անձի ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ «Նրանք մեղադրվում են այն բանում, որ Դ.Ս.-ն, խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, ...

Կարդալ ավելին »

Դեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթևեկելի է. մանրամասներ

Դեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթեւեկելի է Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Պտղավան-Բագրատաշեն ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ նշելով, որ մեկ տեղամասում ջրի որոշակի կուտակում կա։ Դիլիջան-Իջեւան հատվածի որոշ տեղամասերում երթեւեկությունը միակողմանի է։ Ավելի վաղ ՊԵԿ-ից հայտնել էին, որ հորդառատ անձրևների պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Կարդալ ավելին »

Ջերմաստիճանը կբարձրանա, բայց անձրևը չի դադարի

Հանրապետության տարածքումՄայիսի 27-ին առանձին շրջաններում, 28-29-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 27-29-ը կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևան քաղաքումՄայիսի 27-29-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Կարդալ ավելին »

Քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը, աղետի հետևանքով ունենք 4 զոհ․ Գնել Սանոսյան

Քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը, աղետի հետևանքով ունենք 4 զոհ։ Այդ մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել ...

Կարդալ ավելին »

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել է ջրի մակարդակի նվազում

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ 2024 թվականի մայիսի 26-ի 08։00-ին դիտված ջրի մակարդակի համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում՝105 սմ-ով, Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում՝ 50 սմ-ով, Տաշիր գետում՝ 57 սմ-ով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։  Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը 2024 ...

Կարդալ ավելին »

Դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է N զորամասի զինծառայող Արարատ Արոյանը

Դեռևս չպարզված հանգամանքներում մայիսի 26-ին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին »

Փրկարարները և ներգրավված ուժերը Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից տարհանել են 269, փրկել` 120 մարդու

Համաձայն օպերատիվ իրավիճակի՝ ժամը 22․00-ի դրությամբ, Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման գոտում փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրակարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված են 324 փրկարարական ծառայող։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է ...

Կարդալ ավելին »
ajax-loader