Հասարակություն

Երևանի տարբեր շինություններից հեռացվել է մոտ 360 տոննա ջուր

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 26-ին, ժամը 08։40-ից ահազանգեր է ստացել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով տեղի ունեցած ջրալցումների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (մոտ 360 տ)։

Կարդալ ավելին »

Դեբեդ գետի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ, Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները և Հաղարծին տանող ավտոճանապարհը՝ միակողմանի: Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամըՎարորդներին հորդորում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։  Ստորև ներկայացվում են ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկվում այլընտրանքային երթուղիներ. Փակ երթուղիներ՝ Վանաձոր – ...

Կարդալ ավելին »

Տավուշում և Լոռիում արվում են բոլոր առաջնային գործողությունները. իրավիճակն ըստ ՏԿԵ նախարարի ու ՆԳ փոխնախարարի

Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ, նախնական տվյալներով՝ կա երեք զոհ։ Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ, մասնավորապես, 347 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշի մարզում: ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք

«Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ: Այդ մասին հայտնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ նույն օրը, Կոմիտեի աշխատակիցներն, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ...

Կարդալ ավելին »

Ապարան-Սպիտակ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ և զոհեր

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 24-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ...

Կարդալ ավելին »

Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին Հայաստանից մասնակցում է ԱԱԾ պետի տեղակալը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթանում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների 54-րդ նիստը, որին հայկական կողմից մասնակցում է ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Սամվել Հայրապետյանը: Այդ մասին հայտնում է Sputnik գործակալության ղրղզական ծառայությունը։ Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցում են նաև Ղրղզստանի պետական անվտանգության ծառայության նախագահ Կամչիբեկ Տաշիևը, Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ...

Կարդալ ավելին »

Վահագն Խաչատուրյանն ու Հայաստանի բանկերի միության նախագահն անդրադարձել են առկա խնդիրներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ բանկային համակարգը Հայաստանի ամենակայացած և անկախ կառույցն է, որն իր ստեղծման օրվանից մինչև օրս կարևոր դերակատարություն է իրականացնում երկրի տնտեսության կայունության և զարգացման գործում: Իր խոսքում նախագահն առանձնահատուկ ընդգծել է բանկային համակարգում առողջ ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի 7 մարզադպրոց կառավարության աջակցությամբ գույք ձեռք կբերի

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 23-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 7 միլիոն 247 հազար 800 դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի յոթ մարզադպրոցներին՝ գույքի ձեռքբերման նպատակով։ Ինչպես տեղեկացաnq Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 1 միլիոն 484 հազար 200 դրամ հատկացվել է Վարդենիս համայնքի Ռաֆիկի Եսայանի անվան քաղաքային,  900 հազար դրամ՝  Գեղարքունիքի մարզային,  950 հազար դրամ՝ Մարտունու Սմբատ Մհերյանի անվան, 1 միլիոն 726 ...

Կարդալ ավելին »

Հունիսից շենգենյան վիզայի արժեքը կբարձրանա 12,5 տոկոսով

2024թ. հունիսի 11-ից շենգենյան վիզան մեծահասակների համար կարժենա 90 եվրո, 6-12 տարեկան երեխաների համար՝ 45 եվրո, նշված է Եվրահանձնաժողովի՝ Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակված որոշման մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ այն երկրների հայտատուները, որոնք չեն համագործակցել անօրինաբար ԵՄ տարածքում գտնվող իրենց քաղաքացիների ռեադմիսիայի հարցում, վիզայի համար կվճարեն մաքսատուրք՝ 135 կամ 180 եվրո, կախված Խորհրդի որոշումից։ Տուրքը բարձրացնելու մասին որոշումն ընդունվել է դեռեւս մարտի ...

Կարդալ ավելին »

Քաղաքապետարանը հաշվառում է փողոցները՝ հեղեղատար նոր համակարգ կառուցելու նպատակով

Առատ տեղումներով պայմանավորված՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում: Համայնքը խնդրին լուծում տալու նպատակով քննարկումներ է ունեցել Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատու «Վեոլիա ջուր» ընկերության հետ: Քաղաքապետարանի  հաղորդագրության համաձայն` անձրևընդունիչ համակարգերի մաքրման գործընթացին օժանդակելու նպատակով աշխատանքներին մասնակցում են նաև Երևանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում ընկերության աշխատակիցները: Խնդրին համալիր լուծում ...

Կարդալ ավելին »
ajax-loader