Հասարակություն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին՝ Ալմաթիում

Նախապես ձեռքբերված պայմանավորվածություններին համապատասխան՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան): Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենը մայիսի 13-ից կաշխատի մինչև կեսգիշեր

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում մայիսի 13-ից կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Մետրոպոլիտենը: «Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մինչ այս Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները սկսվում էին 07:30-ին, ավարտվում՝ 23:00-ին:

Կարդալ ավելին »

Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 5-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի մոտակա «Յանխ» կոչվող հանդամասում երեխան մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Յանխ» կոչվող հանդամասում ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների՝ փոխադարձ ճանաչման համաձայնագիրը

Ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության պետություններում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը: Այդ մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ Աղբյուրի համաձայն` փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Այժմ եվրասիական հնգյակի երկրների (Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի) քաղաքացիների գիտական աստիճանի մասին ազգային փաստաթղթերը ճանաչվում են ինքնըստինքյան (առանց ճանաչման ազգային ընթացակարգերի ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 97 հանցանք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, հոգեկան ներգործության՝ 9, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, վստահված ...

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարարը ՄԹ դեսպանի հետ քննարկել է գործակցությունը խորացնելու հնարավորությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, սննդարդյունաբերության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում գործակցության խորացման հնարավորությունները։  Կողմերը մտքեր են փոխանակել առևտրի և ներդրումների խթանման աշխատանքներում համագործակցության ընդլայնման, ...

Կարդալ ավելին »

Գործարկվել է աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակը

Գործատուի և աշխատանք փնտրողի միջև կամուրջ ստեղծելու, հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերը մեկտեղելու ու պետություն- գործատու-աշխատանք փնտրող կապը խթանելու նպատակով գործարկվեց աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակը՝ e-work.am-ը: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում  իրականացվող աշխատանքները: Նախարարը կարևորեց նմանօրինակ հարթակների դերը, որոնք աշխատանք փնտրողներին հնարավորություն են ...

Կարդալ ավելին »

Մայիսի 3-ն Ընձառյուծի միջազգային օրն է․ ընձառյուծները՝ Հայաստանում (video)

Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է, hայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը. «Օրվա նպատակն է` հանրության ուշադրությունը սևեռել Ընձառյուծի պոպուլյացիայի պահպանության ուղղությամբ՝ հնարավորինս ներգրավվելով մարդկանց վայրի բնության այս չքնաղ տեսակի պահպանության գործին։ Ձեզ ենք ներկայացնում ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում տարիների ընթացքում արձանագրված Ընձառյուծի հավաքական տեսանյութը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ «Ընձառյուծի պահպանության ծրագրի» շրջանակում ...

Կարդալ ավելին »

Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: Այդ մասին տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Ղուկասյանը

Կարդալ ավելին »

«Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում

Մամուլի եւ լրագրողական գործունեության ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից է: Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն՝ ընդգծելով, որ կառավարության որդեգրած քաղաքականությունն է՝ անել առավելագույնը ոլորտի զարգացման եւ ամրապնդման համար։ «Շնորհավորում եմ ազատ մամուլի բոլոր ջատագովներին։ Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի Հայաստանը ...

Կարդալ ավելին »
ajax-loader