Հասարակություն

Գլխավոր դատախազության՝ պետությանը վերադարձված 1 հա կազմող երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին

Կառավարության նիստում հաստատվել է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին որոշման նախագիծը: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 9-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է. Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կսահմանի բուժաշխատողների համար պարտադիր դասընթացների ցանկ

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական և կարևոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջի սահմանմամբ։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։ «Ներկայումս բուժաշխատողներն իրենք են ընտրում այն ՇՄԶ դասընթացները, որոնց ցանկանում են մասնակցել, իսկ ...

Կարդալ ավելին »

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն: «2024թ․  մայիսի 7–ին ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին` կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային ...

Կարդալ ավելին »

Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը կկառուցվի մինչև 2030-ը

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Այսպիսով, Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ ճանապարհահատվածը մասնատել ենք 3 հատվածների՝ hյուսիսային ենթահատված՝ 27,12 կմ, Բարգուշատի թունել՝ 8,65 կմ, hարավային ենթահատված 24,25 կմ։ Ընդհանուր առմամբ, այս նախագիծը առկա 118 ...

Կարդալ ավելին »

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

Կարդալ ավելին »

Սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով

2024 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 24,4%-ով կամ 103,2 մլրդ դրամով՝ հասնելով 525.9 մլրդ դրամի ։ Աճը հիմնականում գրանցվել է սոցիալական վճարների, կենսաթոշակների և ոչ ֆինանսական ակտիվների արժեքի ավելացման հաշվին։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտները կազմել են 525 մլրդ դրամ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի փաստացի 483.6 մլրդ դրամի ...

Կարդալ ավելին »

Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ

2024 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 13:26-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանություն է, որի ընթացքում կրակոց է հնչել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ ՔԿ-ից հայտնում ...

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ-ն ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, այլ որպես խաղաղապահ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ցանկացել է տեղակայվել Հայաստանում ոչ թե որպես Հայաստանի դաշնակից, այլ որպես խաղաղապահ։  Վարչապետ Փաշինյանն այս մասին հայտարարեց մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։ «ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրն այն էր, որ իրենք ուզում էին Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, ինչպես նախատեսված ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: ԿԳՄՍ նախարարության տարածած ցանկում նշվում է՝ 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 07.06.2024 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 11.06.2024 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում Մայրենի լեզու և ...

Կարդալ ավելին »

Առաջիկայում կընդունենք արցախցիներին բնակարանների ապահովման ծրագիրը․ Փաշինյան

Կառավարության առաջիկա նիստերից մեկում կընդունենք արցախցիներին բնակարանների ապահովման ծրագիրը։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, հրավիրված մամուլի ասուլին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ստացել ենք բավականին լավ ծրագիր։ Այն ընդարձակ ծրագիր է, բայց ես ուզում եմ կարճ ներկայացնել, որովհետև ամբողջական փաթեթը հետագայում փոխվարչապետը մանրամասն նկերկայացնի։ Որոշել ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին երեք ուղղություններով աջակցել։ Առաջինը՝ տուն կառուցելու հարցում։ Երկրորդը՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader