Ինչ է խոսել Նիկոլ Փաշինյանը Միշելի ու Պուտինի հետ

Ապրիլի 26-ին տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն ու հաղթահարման գործնական քայլերը: Կրեմլի հաղորդագրությունը նշում է, թե խոսվել է եռակկողմ հայտարարությունների անշեղ կատարման անհրաժեշտության մասին: Ի՞նչ է նշանակում դա, բավականին հարաբերական է: Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը Ռուսաստանը տեսնում է Հայաստանի՞ կատարելիք ինչ որ քայլերի պարագայում, համարում է, որ Հայաստա՞նն ունի եռակողմ հայտարարության «անշեղ կատարման» հարցում անելիք, թե՞ Ռուսաստանը Ադրբեջանին է մեղադրում եռակողմ հայտարարությունը չկատարելու համար:

Բայց, Բաքվի հանդեպ հասցեական մեղադրանք Մոսկվան չի հնչեցնում: Ամբողջ հարցը այն է նաև, որ այդպիսի մեղադրանք չի հնչում որևէ տեղից:

Բոլորը մտահոգություն են արտահայտում, որ Բաքուն գնացել է այդ քայլին, բայց չկա բավարար հասցեականություն: Օրինակ, Պուտինի հետ Փաշինյանի հեռախխոսազրույցից առաջ հաղորդվեց Փաշինյան-Միշել հեռախոսազրույցի մասին: Դրանում Նիկոլ Փաշինյանը նշել էր Ադրբեջանի քայլի հանդեպ համարժեք արձագանքի կարևորությունը, սակայն, չկա համարժեք արձագանք: Սակայն, անկասկած է նաև, որ ստանալ գոյություն ունեցող իրական պատկերը զուտ հեռախոսազրույցների վերաբերյալ հաղորդագրություններից կամ հրապարակային հայտարարություններից, գրեթե անհնար է:

Մոլորություն է մտածել, թե դրանք արտահայտում են եղածը ամբողջությամբ: Բայց, այդ դեպքում ո՞րն է իրական պատկերը և ի՞նչ է տեղի ունենում: Այդ հարցի պատասխանը թերևս շատ պարզ է՝ Ադրբեջանը օգտվում է միջազգային իրավիճակից, որում այսօր ոչ ոք շահագրգռված չէ Բաքվի առաջ բարձրացնել պատասխանատվության հարց: Ահա այս խնդրի լուծումն է, որ պետք է կարողանա գտնել Երևանը:

Երևանը սակայն, կամ հավաքական հայկական, հայաստանյան օրգանիզմը, ըստ էության փորձում է մտածել ոչ թե լուծումների, ուղիներ գտնելու, այլ այսպես ասած առավել արդյունավետ և շահեկան «մոդերատոր» գտնելու մասին: Չի կարող գտնվել այդպիսին, այդօրինակ տրամաբանությամբ որևէ փնտրտուք դատապարտված է, եթե անգամ ունենա առերևույթ հաջողության նշաններ: Որևէ մեկ բեվեռ չի կարող հաջողություն ունենալ Կովկասում հետևաբար չի կարող արդյունավետ լինել որևէ մեկ բեվեռի ապավինելու քաղաքականություն

ը: Հայաստանի քաղաքական օրգանիզմը, դժբախտաբար, կենսագործում է հենց այդ տրամաբանության շրջանակում, ինչը էապես նվազեցնում է արդյունավետության հեռանկարները։

Նյութի աղբյուր   https://www.1in.am/3260246.html

ajax-loader