Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրում պետք է հստակ արձանգրված լինեն սահմանների դելիմիտացիայի պայմանները, պետք է ներդրվեն որևէ էսկալացիայի բացառելու հստակ մեխանիզմներ: Այդ մասին կառավարության՝ այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագիրն, ակնհայտ է, որ պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ: Հստակ պետք է արձանգրված լինեն սահմանների դելիմիտացիայի պայմանները, և պետք է ներդրվեն որևէ էսկալացիայի բացառելու հստակ մեխանիզմներ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց՝ հայկական կողմից և միջազգային հանրությունից պահանջվում են կոնկրետ և անկեղծ ջանքեր՝ իրադրության հետագա լարում թույլ չտալու և համապարփակ կարգավորման հասնելու համար: ՀՀ-ն շարունակելու է այդ ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը: