Հասարակություն

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.50%-ով և կազմել 72.07 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.50%-ով և կազմել 76.80 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »

Արտարժույթների փոխարժեքները հուլիսի 7-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հուլիսի 7-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 382 դրամ նվազագույն և 385 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 387.50 դրամ նվազագույն և 390 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 410 դրամ նվազագույն և 417 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 422 դրամ նվազագույն և 427.50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ ռուսական ...

Կարդալ ավելին »

Անհետ կորածների, գերեվարվածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան դրամական աջակցություն

Կառավարության հուլիսի 6-ի նիստում որոշում ընդունվեց, որով անհետ կորածի (ինչպես նաև գերեվարված) զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով: Դիմում կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի օգոստոսի 10-ը: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական ...

Կարդալ ավելին »

Երկրաբանական թանգարանում կկայանա «Գոտի և ճանապարհ» միջազգային գիտաժողով-ցուցահանդեսը

ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ.Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանը Չինաստանի ժողովրդական հանրապետության Ֆուծիանի թանգարանի և Հայ-չինական գործընկերության կենտրոնի հետ համատեղ օգոստոսի 8-9-ը կազմակերպում է միջազգային գիտաժողով-ցուցահանդես՝ «Մետաքսի և թեյի ճանապարհների դերն և ազդեցությունը ժողովուրդների և երկրների գիտության և մշակույթի զարգացման վրա» խորագրի ներքո՝ նվիրված «Գոտի և ճանապարհ» չինական նախաձեռնության 10-ամյակին: «Գոտի և ճանապարհը» կամ «Նոր մետաքսի ճանապարհը» Չինաստանի կառավարության կողմից ...

Կարդալ ավելին »

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կգործի առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիտում հավանություն տվեց Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագրի կնքումը նպատակահարմար է անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից, քանի որ հետընդունման համաձայնագրերի կնքումը դիտվում է որպես անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետ գործիքներից մեկը:  Երկու պետությունների միջև նման համաձայնագրի կնքումն առավել ևս ...

Կարդալ ավելին »

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակը համապատասխանում է նվազագույն պարենային զամբյուղին. վարչապետ

Այսօր` հուլիսի 6-ին, Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով կենսաթոշակի բարձրացման մասին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանից հետաքրքրվեց՝ արդյոք հենց հուլիսի 1-ից արդեն քաղաքացիները ստացել են կամ ստանում են բարձրացված դրույքաչափերով կենսաթոշակները: Ինչին փոխնախարարը դրական արձագանքեց: Վարչապետը հերթական անգամ հիշեցրեց տեղի ունեցող բարձրացման նշանային լինելն ու շեշտեց մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ունենք ...

Կարդալ ավելին »

3 օր շարունակ գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան

Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը հուլիսի 3-ից մինչև 5-ն ընկած ժամանակահատվածում հասել է ռեկորդային մակարդակի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Associated Press գործակալությունից, մասնագետները նման եզրահանգում են արել Climate Reanalyzer-ի տվյալների վերլուծությունից հետո։ Երկրագնդի միջին ջերմաստիճանը չափելու համար նշված հարթակն օգտագործում է արբանյակային տվյալները և համակարգչային գործիքներ։ Հուլիսի 5-ին երկրագնդի միջին ջերմաստիճանը եղել է Ցելսիուսի սանդղակով 17,18 աստիճան, դրա նախորդ օրը՝ նույնպես։ ...

Կարդալ ավելին »

Նախատեսվում է թվով երեք հսկիչ անցակետ հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի կողմից․ վարչապետ

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը , Հայաստանը բազմիցս հայտարարել է և հայտարարում է, որ պատրաստ է դրան։ Արդեն վաղուց, Հայաստանի կառավարության որոշման նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության մեջ, որով նախատեսվում է թվով երեք հսկիչ անցակետերի տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին` Հայաստանի կողմից»,- կառավարության այսրվա նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը: Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դիստրուկտիվ մոտեցման ...

Կարդալ ավելին »

Հիմնանորոգվում է Հրազդանից դեպի Ծաղկաձորի մարզահամալիր հատվածը

Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ հիմնանորոգվում է Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ10+500 հատվածը։ Շինարարական աշխատանքները կատարում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն։ Այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ, մայթերի քանդում, երկաթբետոնե կոնստրուկցիաների և բազալտե եզրաքարերի տեղադրում: Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից:

Կարդալ ավելին »

Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիս` արցախյան ճգնաժամի շուրջ

Այս պահին ընթանում է հեռուստակամուրջ-ասուլիս Հայաստանի և Արցախի միջև: Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսը նվիրված է շրջափակման հետեւանքով Արցախում խորացող ճգնաժամին: Ստեփանակերտում, Արցախի հանրային հեռուստատեսության տաղավարում, լրագրողների հարցերին պատասխանում են ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, իսկ Երեւանում, «Արմենպրես» գործակալության մամուլի սրահում՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Կարդալ ավելին »
ajax-loader