Նախատեսվում է թվով երեք հսկիչ անցակետ հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի կողմից․ վարչապետ

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը , Հայաստանը բազմիցս հայտարարել է և հայտարարում է, որ պատրաստ է դրան։ Արդեն վաղուց, Հայաստանի կառավարության որոշման նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության մեջ, որով նախատեսվում է թվով երեք հսկիչ անցակետերի տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին` Հայաստանի կողմից»,- կառավարության այսրվա նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դիստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի էլ նախաձեռնել և չի ցանկանում ճաանապարհ տրամադրել Հայաստանին:

Ըստ վարչապետի՝ Ադրբեջանը նման մոտեցում է ցուցաբերում, քանի որ չի հրաժարվել Հայաստանը շրջափակման ենթարկելու ՝ 30-ամյա քաղաքականությունից։

ajax-loader