Երկրաբանական թանգարանում կկայանա «Գոտի և ճանապարհ» միջազգային գիտաժողով-ցուցահանդեսը

ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ.Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանը Չինաստանի ժողովրդական հանրապետության Ֆուծիանի թանգարանի և Հայ-չինական գործընկերության կենտրոնի հետ համատեղ օգոստոսի 8-9-ը կազմակերպում է միջազգային գիտաժողով-ցուցահանդես՝ «Մետաքսի և թեյի ճանապարհների դերն և ազդեցությունը ժողովուրդների և երկրների գիտության և մշակույթի զարգացման վրա» խորագրի ներքո՝ նվիրված «Գոտի և ճանապարհ» չինական նախաձեռնության 10-ամյակին:

«Գոտի և ճանապարհը» կամ «Նոր մետաքսի ճանապարհը» Չինաստանի կառավարության կողմից հաստատված ենթակառուցվածքների զարգացման և ներդրումների նախաձեռնություն է, որը նպատակ ունի խորացնել առևտրային, ներդրումային և ենթակառուցվածքային կապերը Չինաստանի և նախաձեռնությանը անդամակցած երկրների միջև, որոնց թիվը հատելէ 140-ը:

«Մետաքսի ճանապարհի» վերականգնման գաղափարով ակնհայտ է դառնում, որ Չինաստանը կարևորում է այդ ճանապարհի պատմական ուղով գծումը։ Հայաստանն անքակտ կապված է այս ճանապարհի հետ։

«Մետաքսի ճանապարհի» մի հատվածն Իրանի հյուսիսային շրջաններից ձգվում էր Արաքսի հովիտը՝ Ջուղայի գետանցով դեպի Նախիջևան և Արտաշատ, այնտեղից՝ Սև ծովի նավահանգիստները։

Միջոցառումը կկայանա ԳԱԱ Երկրաբանական թանգարանում, որը գտնվում է մ. Բաղրամյան 24 ա հասցեում:

ajax-loader