Լուրեր

Եվրոպական ինդեքսներն աճել են. 16-11-23

 Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.86%-ով և կազմել 15748.17 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 7209.61 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 7486.91 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.55%-ով և կազմել 1134.24 կետ:

Կարդալ ավելին »

Կառավարությունը կֆինանսավորի հանրային պաշտպանի աշխատավարձի՝ 15 տոկոսով բարձրացումը

Կառավարությունը կֆինանսավորի հանրային պաշտպանների աշխատավարձերի 15 տոկոսով բարձրացումը: Ազգային ժողովը վերջնական ընթերցմամբ քննարկել է փաստաբանության մասին օրենքի փոփոխությունները: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի խոսքով ՝ միջոցները ՀՀ պետական բյուջեից ուղղվելու են բացառապես արտաժամյա աշխատանքների կատարմանը: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ օրինագծի անհրաժեշտությունը պայմանավորված է երկու գործոնով ՝ հանրային պաշտպանների գրասենյակների ծանրաբեռնվածության կայուն աճով և քրեական և քրեական դատավարության նոր ...

Կարդալ ավելին »

Հայաստանն Իրանում կայանալիք Eurasian Expo-ին կունենա իր տաղավարը

Դեկտեմբերի 4-7-ը ԻԻՀ Թեհրան միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի կունենա «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսը (Eurasian Expo), որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցում են ինչպես եվրասիական, այնպես էլ արաբական ընկերություններ։   Ցուցահանդեսին նախատեսվում է Հայաստանի մասնակցությունը միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Հիմնական ոլորտներն են՝ քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, գյուղատնտեսություն և պարենամթերք, ...

Կարդալ ավելին »

Ճանապարհները սպասարկող ընկերություններում առկա է մասնագիտացված, ձյուն մաքրող մոտ 420 միավոր տեխնիկա

2023թ. նոյեմբերի 14-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ընկերություններում առկա է մասնագիտացված, ձյուն մաքրող մոտ 420 միավոր տեխնիկա։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ 2023թ. նոյեմբերի 14-ի դրությամբ սպասարկող կազմակերպությունները պահեստավորել են մոտ 2300 տ աղ։ 2023թ. նոյեմբերի 14-ի դրությամբ ձմեռային սպասարկման աշխատանքների համար ամբարվել է մոտ 35100 խմ ավազ ու շլաք։ Աղ-ավազի պաշարների համալրման գործընթացը շարունակական է։ ...

Կարդալ ավելին »

Վթարներն ու դրանց հետևանքով մահերի վիճակագրությունը մտահոգիչ է․ ՏԿԵ փոխնախարար

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի կարծիքով՝ ճանապարհատրանսպորտային համակարգի անվտանգ շահագործումն ու գործունեության արդյունավետության բարձրացումը Հայաստանի կարևորագույն խնդիրներից է։ Ղալեչյանը «Հայաստանում ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարություն՝ անվտանգ համակարգի մոտեցումը։ Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով աշխատաժողովում նշեց, որ ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում են միլիոնավոր մարդիկ, և այդ պատահարները կործանարար ազդեցություն են ունենում հատկապես երիտասարդ սերնդի վրա։ «Հայաստանը ...

Կարդալ ավելին »

Սոթքում կառուցվում է արտաքին լուսավորության ցանց

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է արտաքին լուսավորության ցանց։ Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Սոթքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 662 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի կառուցում՝ 1950 գծամետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով ...

Կարդալ ավելին »

Ինչպես են տեղակայված բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում․ ՀԲՄ վերլուծությունը

Հայաստանի 18 առեւտրային բանկից 17-ը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով շարունակում է դիրքային առաջընթաց գրանցել առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում, նրանցից 15-ը ընդգրկվել է առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում: 9 ամսվա ընթացքում բանկերը քանակական ներկայացվածությամբ ապահովել են 1.7% տեսակարար կշիռ, իսկ վճարած հարկերի առումով՝ 8.8%: Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) վերլուծել է առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ առեւտրային բանկերի ընդգրկվածության ...

Կարդալ ավելին »

Սև կոճակ՝ Android Police-ում․ դիտեք պատահական տեսանյութեր YouTube Shorts-ում

YouTube-ը ներկայումս փորձարկում է նոր գործառույթ, որը թույլ է տալիս օգտատերերին պատահական տեսանյութեր նվագարկել իրենց բջջային սարքերում: YouTube-ի բջջային հավելվածում Android Police-ը նկատել է սև կոճակ, որը օգտատերերին հնարավորություն է տալիս պատահականորեն միացնել YouTube Shorts: Նոր կոճակը մի փոքր ավելորդ է թվում՝ հաշվի առնելով, որ ներքևի տողում արդեն կա Shorts կոճակ՝ կարճ տեսանյութեր միացնելու համար, որը շատ ավելի նկատելի է ...

Կարդալ ավելին »

Թբիլիսին կատարում է անկողմնակալ խաղացողի դերը Երևանի և Բաքվի միջեւ գործընթացում. Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումն է եղբայրական երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։ Նրա խոսքով՝ Թբիլիսին բավական հաջող կատարում է անկողմնակալ խաղացողի դերը Երեւանի եւ Բաքվի միջեւ գործընթացում։ «Վրաստանը միշտ երկար տարիներ փորձել է ստանձնել այս բնական դերն այդ գործընթացում, բայց դա շատ դժվար, համալիր հակամարտություն է, եւ հենց ...

Կարդալ ավելին »

Առաջիկա 6 ամիսներին կսկսվի էլեկտրաէներգիայի փոխանակումը Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև

Առաջիկա 6 ամիսներին կսկսվի էլեկտրաէներգիայի փոխանակումը Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այդ մասին հայտնել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիյանը, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։ Նա նշել է, որ տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների հանդիպում երեք երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի միավորման նախագծի իրականացման վերաբերյալ։ «Մենք հուսով ենք, որ առաջիկա 6 ամիսներին Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկական համակարգերը կսկսեն էլեկտրաէներգիա ...

Կարդալ ավելին »
ajax-loader