Առաջիկա 6 ամիսներին կսկսվի էլեկտրաէներգիայի փոխանակումը Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև

Առաջիկա 6 ամիսներին կսկսվի էլեկտրաէներգիայի փոխանակումը Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այդ մասին հայտնել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիյանը, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։

Նա նշել է, որ տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների հանդիպում երեք երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի միավորման նախագծի իրականացման վերաբերյալ։ «Մենք հուսով ենք, որ առաջիկա 6 ամիսներին Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկական համակարգերը կսկսեն էլեկտրաէներգիա փոխանակել»,- ասել է Մեհրաբիյանը։

Նա նշել է, որ ուսումնասիրվել են երեք օպտիմալ ուղիներ՝ Վրաստանով, Ադրբեջանով եւ Թուրքմենստանով։

«Մենք հասել ենք շատ լավ պայմանավորվածության Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ, ինչը թույլ կտա կարճ ժամկետում միավորել երեք երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը»,- ասել է նա։

ajax-loader