ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,992.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 3.6%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 10.4%-ով և կազմել 1,111.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 21.6%-ով և կազմել 1,080.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 11.3%-ով և կազմել 1,233.4 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...
Կարդալ ավելին »Tag Archives: էլեկտրաէներգիա
Երևանի Փոքր Կենտրոնում կբացառվեն էլեկտրաէներգիայի անջատումները․ ՀԷՑ-ի նոր ծրագիրը
ՀԷՑ-ը ներկայացրել է ներդրումային ծրագիր, առաջինը Փոքր Կենտրոնի ինքնաբավ համակարգի ստեղծման ծրագիրն է, որը կբացառի հոսանքի, էլեկտրամատակարարման անջատումները մայրաքաղաքի Փոքր Կենտրոնում: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ներկայացնելով Երևանի ներդրումային ծրագրի՝ 2024 թվականի հաշվետվությունը և 2025 թվականին մայրաքաղաքի վարչական տարածքում իրականացվելիք ծրագրերը: «Ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղադրել 123 կմ մալուխ, ...
Կարդալ ավելին »Ուկրաինան մեկ շաբաթում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներկրումը
Ուկրաինան, զգալի արտադրական հզորությունների վնասման և ցանցերի պակասի պատճառով, վերջին շաբաթվա ընթացքում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներմուծումը հարևան եվրոպական երկրներից: Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 23-ին Ուկրաինայի էներգահամակարգը ստացել է 11606 ՄՎտ/ժամ: Ընդ որում, նախորդ երկու շաբաթների ընթացքում Ուկրաինան միջինում ներմուծել է 2000 ՄՎտ/ժ-ից պակաս՝ հազվադեպ օրերին արտասահմանից մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը հասցնելով մոտ 3000 ՄՎտ/ժ-ի: Ավանդաբար ներմուծումը կատարվում է հինգ ...
Կարդալ ավելին »Հայաստանը դարձել է Վրաստանի էլեկտրաէներգիայի արտահանման 2-րդ շուկան
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կազմել է 1 միլիարդ կՎտ/ժ, ինչը 28.8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, սակայն արտահանման շահույթը նվազել է 48.8%-ով և կազմել 49 միլիոն դոլար: Արտահանման միջին գինն այս տարի նվազել է 28.1%-ով և կազմել 0.047 դոլար մեկ կՎտ/ժ-ի դիմաց: Ամենաշատ էլեկտրաէներգիան արտահանվել է Թուրքիա (82.8%): Երկրորդ տեղում Հայաստանն է (13.1%), հաջորդում ...
Կարդալ ավելին »Եթե էլեկտրաէներգիայի ընդհատումները քաղաքում լինեն ամսական 10 անգամից ավելի, կվճարվի տույժ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներին։ Մասնավորապես, սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների գումարային քանակը մեկ ամսվա ընթացքում չպետք է գերազանցի՝ քաղաքային համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների համար՝ 10 ընդհատումը, գյուղական համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների և մնացած բոլոր այլ սպառողների համար՝ 15 ընդհատումը, Նշված չափաքանակները ...
Կարդալ ավելին »Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 0.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,475.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 0.4%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 5.3%-ով և կազմել 1,053.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 7.0%-ով և կազմել 309.4 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 0.8%-ով և կազմել 947.1 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...
Կարդալ ավելին »Կառավարությունն ընդունեց «ՀԷՑ»-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը զսպող որոշում
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում ընդունել է որոշում, որով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների հաշվարկներում ներառված և փաստացի չծախսված՝ ՀՀ կառավարությունից և (կամ) ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման գումարներից 2,453.47 միլիոն դրամը փոխանցվում է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին` ցածր սակագնի պայմաններում մասնակիորեն շահագործման ու պահպանման ծախսերի փոխհատուցման նպատակով: Արդյունքում՝ հնարավոր է զսպել ...
Կարդալ ավելին »Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 4,2%-ով
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2024թ. հունվար-փետրվարին կազմել է 1 648.9 մլն կվտ/ժամ՝ անկման արագացմամբ՝ անցյալ տարվա 0,2% – ից մինչև ներկայիս 4,2%: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Մասնավորապես, հունվար-փետրվարին ՀԷԿ – երն ավելացրել են արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը տարեկան 12,6% – ով ՝ մինչև 192 մլն կվտ/ժամ, ԱԷԿ – ը՝ 0,6% – ով ՝ մինչև 625,7 մլն կվտ/ժամ, իսկ ...
Կարդալ ավելին »Նախորդ տարի արտադրվել է 8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, 9 տոկոսը բաժին է ընկել արևային կայաններին
Հայաստանում նախորդ տարի արտադրվել է 8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որից 9 տոկոսն արտադրել են արևային կայանները, երկրում սպառվել է, սակայն, 6.4 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Այդ մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում: «8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա է ...
Կարդալ ավելին »ՀՀ որոշ շրջաններում ժամանակավորապես լույս չի լինի․ ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ․ 4, 5, 6, 7 շենքեր, Բ-2 թաղ․ 91, 92, 93, 95 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արգիշտի փ. 11/3, 11/4 շենքեր, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. 20 շենք, Բուզանդի փ. 45-55 շենքեր և հարակից ...
Կարդալ ավելին »