Էլեկտրաէներգիա․ ՋԷԿ-երի արտադրությունն աճել է, ՀԷԿ-երինը՝ նվազել

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,649.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 3.4%-ով և կազմել 2,870.4 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 14.6%-ով և կազմել 1,368.8 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 8.5%-ով և կազմել 1,793.6 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 5.8%-ով և կազմել 1.4 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը կազմել է 615.3 մլն կՎտ ժամ։

ajax-loader