Մոլդովան էլեկտրաէներգիայի սակագինը 7-10%-ով կնվազեցնի

Մոլդովայի Էներգետիկայի կարգավորման ազգային գործակալությունը հավանություն է տվել էլեկտրաէներգիայի բաշխիչ ընկերությունների՝ սակագները նվազեցնելու դիմումին։

Այսպես, հանրապետության կենտրոնական շրջանների կենցաղային սպառողների համար, որոնց սպասարկում է Premier Energy-ն, արժեքը նվազեցվել է 7%-ով՝ 2.57-ից հասնելով 2.39 լեյի (0.13 դոլար) 1 կՎտ/ժ-ի դիմաց։ Մոլդովայի հյուսիսում գտնվող կենցաղային սպառողների համար, որոնց սպասարկում է Furnizarea Energiei Electrice Nord-ը, սակագինը նվազեցվել է 10%-ով՝ 3.2-ից մինչև 2.88 լեյ (0.16 դոլար) 1 կՎտ/ժ-ի դիմաց:

Սակագները վերանայվել են մատակարարների խնդրանքով էլեկտրաէներգիայի մատակարարումների արժեքի 3-4%-ով իջեցումից, ինչպես նաև ազգային արժույթի փոխարժեքի 3.6%-ով բարձրացումից հետո։ Մոլդովային էլեկտրաէներգիայի հիմնական մատակարարը «Inter RAO»-ին պատկանող Մոլդովական պետական ​​շրջանային էլեկտրակայանն է:

ajax-loader