Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է արտաքին լուսավորության ցանց։
Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Սոթքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 662 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի կառուցում՝ 1950 գծամետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 54 լուսատուների տեղադրմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից և նույն տարվա նոյեմբերի 15-ի դրությամբ իրականացվել են շուրջ 60 տոկոսով։
Շինարարությունը նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ։
Աշխատանքներն իրականացնում է «Սուսմետ» ընկերությունը։