Լուրեր

Հնդկաստանն ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացրել մասնավոր սեկտորի զարգացմանը

Հնդկաստանի կառավարությունը 2023-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է փոխանցել ազգային և օտարերկրյա մասնավոր ընկերություններին, այսպես կոչված, արտադրության խրախուսման ծրագրի շրջանակներում: Reuters-ի փոխանցմամբ՝ սուբսիդիաներ են ստացել այն ընկերությունները, որոնք առաջատար դիրքեր են զբաղեցնում տնտեսության 14 առանցքային ոլորտներում՝ էլեկտրոնային արտադրանքի արտադրությունից մինչև անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Դրանք ներառում են Apple-ը, Foxconn-ը, Samsung Electronics-ը, ինչպես նաև Hindustan Unilever-ը և Reliance Industries-ը: Հնդկաստանի կառավարությունն ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում ուժի մեջ են մտնում մսամթերքի տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները

Ապրիլի 7-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, որը փոփոխություններ է մտցնում սպանդային արտադրանքի և մսամթերքի սննդային արժեքի մասին պիտակավորման մեջ նշված տեղեկատվության վերաբերյալ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներում։ Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մորթված կենդանիների միսը և սպանդի արտադրանքը, այդ թվում՝ որպես հումք օգտագործվողները, բնութագրվում են սպիտակուցների և ...

Կարդալ ավելին »

Կլիմայի փոփոխության դեմ պայքարի և ԷՎԱ զարգացման ճանապարհին Հայաստանը միանում է Միջազգային արևային դաշինքին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել 2023 թ. նոյեմբերի 16-ին ստորագրված «Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Կառավարության հաղորդագրության համաձայն, համաձայնագրի նպատակն արևային էներգետիկայի զարգացման ոլորտում համատեղ ջանքերի ներդրումն է՝ տեխնոլոգիաների, նորարարությունների, ֆինանսավորման ներդաշնակեցման միջոցով և առկա խոչընդոտները համակարգված ձևով վերացնելու նպատակով՝ բարեկեցության, էներգետիկ անվտանգության և ժողովուրդների կայուն զարգացման ապահովման համար: Ներկայում ...

Կարդալ ավելին »

Կամավոր ատեստավորում անցած արտադպրոցական հաստատությունների մասնագետները կստանան հավելավճարներ

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման 2024 թվականի  գործընթացն արդեն մեկնարկել է: Սահմանված շեմը հաղթահարած մասնագետները կստանան համապատասխան հավելավճարներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նշելով, որ  այն շատ կարևոր գործընթաց է և  ուղղված  է մասնագետների կարողությունների զարգացմանը և ատեստավորման  արձանագրման արդյունքում  նաև ֆինանսական մեխանիզմների կիրարկմանը: Նրա խոսքով՝ այս տարի ընդլայնվել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների ...

Կարդալ ավելին »

CNN․ Իսրայելում McDonald’s-ը հետ կգնի իր 225 ֆրանշիզները

Արագ սննդի ցանց McDonald’s-ը հայտարարել է, որ հետ կգնի Իսրայելի իր բոլոր 225 ֆրանչայզինգային ռեստորանները Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունից բիզնեսին հասցված վնասի պատճառով: Այս մասին հայտնում է CNN-ը։ McDonald’s-ի հայտարարության համաձայն՝ ընկերությունը համաձայնագիր է կնքել իր ռեստորանները գնելու վերաբերյալ իսրայելական Alonyal-ի հետ: Alonyal-ն ավելի քան 5000 աշխատակից ունի, որոնք աշխատում են McDonald’s-ի ռեստորաններում ողջ երկրի տարածքում: Ավելի վաղ բրիտանական The Independent ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ն ամփոփել է հարկային ստուգումների արդյունքները

ՊԵԿ-ն ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին իրականացրել է 4900 ՀԴՄ ստուգում, որը 20%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Արձանագրվել է շուրջ 1900 խախտում, որը 31%-ով  ավել է 2023-ի առաջին եռամսյակի համեմատ։ Սստուգումների արդյունքում տնտեսվարողներին առաջադրված պատասխանատվության միջոցը կազմել է շուրջ 690 միլիոն դրամ: «Նախորդ տարին համարեցինք վարչարարության բարելավման տարի։ Այս տարին սկսել ենք նույն ոգով, պատկերը ցույց է տալիս, ...

Կարդալ ավելին »

Կանադայի եվրասիական առևտրի պալատի պատվիրակությունն առաջին անգամ կայցելի  Հայաստան

Ապրիլի 8-12-ը տեղի է ունենալու Կանադայի եվրասիական առևտրի պալատի գործարար պատվիրակության առաջին այցը Հայաստան։ Ինչպես հաղորդում է Կանադայում ՀՀ դեսպանությունը, պատվիրակության կազմում ընդգրկված են կրթության, էներգետիկայի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող կանադական ընկերություններ։ Նախատեսված են մի շարք հանդիպումներ ՀՀ կառավարական ու ոչ կառավարական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ։ «Այցի նպատակներն են անմիջական կապեր հաստատել հայ գործընկերների հետ, ...

Կարդալ ավելին »

Մայիսի 15-ից ԱԷԿ-ը կկանգնեցվի պլանային վերանորոգման

այկական ատոմային էլեկտրակայանը պլանային նախազգուշական վերանորոգման համար մայիսի 15-ից կկանգնեցվի։ Այդ մասին հաղորդել է ՀԱԷԿ- ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը: Նրա խոսքով ՝ կայանը կկանգնեցվի 95 օրով։ ՊՆՎ-2024 ժամանակահատվածում պետք է իրականացվեն կայանի վառելիքով վերալիցքավորման աշխատանքներ և սկսվեն հիմնական սարքավորումների զննումը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների իրականացման նպատակով: «Այս ծրագրի վերաբերյալ կա կառավարության որոշում, բացվել է ...

Կարդալ ավելին »

Գետափնյա գյուղի մոտ կամուրջը մասնակի փլուզվել է, երթևեկությունը դադարեցվել է

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ՃՇՇ աշխատակիցներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ։

Կարդալ ավելին »

Լարսը բաց է, Կապանից Տաթև տանող ճանապարհը՝ փակ կցորդիչով բեռնատարների համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ջերմուկից Սարավան-«Զանգեր» և Կապան քաղաքից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ...

Կարդալ ավելին »
ajax-loader