Մայիսի 15-ից ԱԷԿ-ը կկանգնեցվի պլանային վերանորոգման

այկական ատոմային էլեկտրակայանը պլանային նախազգուշական վերանորոգման համար մայիսի 15-ից կկանգնեցվի։ Այդ մասին հաղորդել է ՀԱԷԿ- ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը:

Նրա խոսքով ՝ կայանը կկանգնեցվի 95 օրով։ ՊՆՎ-2024 ժամանակահատվածում պետք է իրականացվեն կայանի վառելիքով վերալիցքավորման աշխատանքներ և սկսվեն հիմնական սարքավորումների զննումը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների իրականացման նպատակով:

«Այս ծրագրի վերաբերյալ կա կառավարության որոշում, բացվել է բյուջետային ֆինանսավորում, պայմանագիր է կնքվել կապալառուի հետ՝ ի դեմս «Ռուսատոմ սերվիսի», այնպես որ ամեն ինչ դեռ ընթանում է ըստ պլանի»,- ասել է Սևիկյանը:

Նա հավելել է, որ ՀՀ կառավարության կողմից հատկացված ֆինանսական ռեսուրսները դեռևս բավարար են ծրագրի իրականացման համար, որի շրջանակում վերահսկիչ մարմինը՝ ի դեմս Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, պետք է առաջարկություններ ներկայացնի առաջնահերթ աշխատանքների կատարման վերաբերյալ: Այդ աշխատանքներն անհրաժեշտ կլինի իրականացնել առաջիկա երկու տարիների ընթացքում՝ ատոմակայանի գործունեությունը շարունակելու լիցենզիա ստանալու նպատակով։ Կան նաև մի շարք այլ միջոցառումներ, որոնք նախատեսվում է անցկացնել հետագա տարիներին, օրինակ՝ որոշել ռադիոակտիվ թափոնների խնդիրը, որի լուծումը երկար ժամանակ է պահանջում։

Նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման (մինչև 2036թ.) ծրագրի իրականացմանն ուղղել 65 մլն դոլար: Ծրագրի իրականացման աշխատանքներով զբաղվելու է «Ռուսատոմ Սերվիսը», որի հետ կնքվել է համապատասխան համաձայնագիր: Նախագծի պատվիրատուն Հայկական ԱԷԿ-ն է, որը պետական միջոցներ կստանա բյուջետային վարկի տեսքով։ Մինչև 2036 թվականը նախատեսվում է շահագործման հանձնել նոր ատոմային բլոկ, որի հզորությունների վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են:

ajax-loader