Լուրեր

ChatGPT-ի ստեղծողն արհեստական բանականությամբ կհեղափոխի առողջապահության ոլորտը․ Thrive AI Health

Արհեստական բանականության (ԱԲ) հայտնի ChatGPT մոդելի ստեղծող Սեմ Ալթմանը իր գործընկեր Արիանա Հաֆինգթոնի հետ համատեղ ստեղծել է Thrive AI Health ընկերությունը, որը պատրաստվում է ԱԲ-ի օգնությամբ առողջապահության ոլորտում հեղափոխություն անել, տեղեկացնում է Gizmochina.com-ը։ Thrive AI-ն օգտագործում է ԱԲ-ն՝ ստեղծելու անհատականացված «առողջության մարզիչ», որը հարմարեցված է մարդու հատուկ կարիքներին: Այս մարզիչը վերլուծում է քնի, սննդակարգի, ֆիթնեսի, սթրեսի և սոցիալական փոխազդեցությունների մասին տվյալները ...

Կարդալ ավելին »

Մեքսիկայում կկառուցվի ավելի քան 3 հազար կմ երկարությամբ երկաթուղի

Մեքսիկայի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում իր վեցամյա պաշտոնավարման ընթացքում ավելի քան 3 հազար կմ երկարությամբ երկաթուղի կառուցելու ծրագրերի մասին: «Մենք պատրաստվում ենք շարունակել մարդատար երկաթուղու շինարարությունը ամբողջ երկրում: Նպատակն է առաջիկա վեց տարում կառուցել 3 հազար կմ երկաթուղի՝ ուղևորատար գնացքների համար», – ասել է նախագահը: Այս տարի Մեքսիկայում կառուցվել է առավել քան 1.5 հազար կմ ...

Կարդալ ավելին »

14 տարվա ազատազրկումից հետո աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին՝ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրը

 «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է նաև աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Փառատոնի գրասենյակից հայտնում են, որ 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո սա կլինի Փանահիի առաջին փառատոնային այցը:  Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի տարում «Ոսկե ծիրան»-ը Փանահիին հատուկ «Փարաջանովյան թալեր» կշնորհի՝ միավորելով երկու բախտակից արվեստագետներին։ «Հենց Փանահին է՝ Աբաս Քիառոստամիի, Մոհսեն Մախմալբաֆի, Դարիուշ Մեհրջուիի և այլ վարպետների հետ պատասխանատու ...

Կարդալ ավելին »

Սպասվում են կարճատև անձրևներ և շոգ

Հուլիսի 11-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգանցում՝ 19-24 մ/վրկ։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +35+37։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ ...

Կարդալ ավելին »

Նոր Զելանդիան մոտ 10 մլն դոլար կհատկացնի Կիևին

Վաշինգտոնում ընթացող ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում Նոր Զելանդիան հայտարարել է Ուկրաինային 16 մլն նորզելանդական դոլար (մոտ 9,8 մլն ամերիկյան դոլար) հատկացնելու մասին, տեղեկացրել է Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Միրոշնիչենկոն։ «Անկեղծ շնորհակալ եմ Նոր Զելանդիայի կառավարությանը Ուկրաինայի օգնության հերթական փաթեթի համար»,- գրել է նա «Ֆեյսբուքում»։ Դեսպանի խոսքով՝ փողը կտրամադրվի Ուկրաինայի ռազմական եւ հումանիտար օգնությանը։

Կարդալ ավելին »

Հարցվողների 56,7 տոկոսը կողմ է, որ Հայաստանն անդամակցի Եվրամիությանը. Gallup

Հուլիսին հարցման ենթարկվածների 34,2 տոկոսը կարծում է, որ Հայաստանը միանշանակ պետք է անդամակցի Եվրամիությանը, 22,5 տոկոսը՝ ավելի շուտ պետք է անդամակցի, ավելի շուտ ոչ՝ 13,7 տոկոսը, միանշանակ ոչ՝ 19,1 տոկոսը։ Այս մասին լրագրողների հետ հուլիսի 10-ի հանդիպման ժամանակ ասել է «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը։ Նա նշել է, որ 10 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին։ ...

Կարդալ ավելին »

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ Քրեակատարողական ծառայության հաշվետվությունը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Ըստ այդմ՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի, օպերատիվ վարչության, նույն վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի հունիսի ընթացքում ազատազրկված անձանց համար բերված հանձնուքներից, ծանրոցից, տեսակցությունների ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել ապահովել ԼՂ հայերի ապահով վերադարձը իրենց տներ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համատեղ հայտարարություն են տարածել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար, նպաստել հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին և պաշտպանել Հայաստանի սուվերենությունը ադրբեջանական շարունակվող ագրեսիայի պայմաններում։  Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։  Կոնգրեսականները նախագահ Բայդենի ադմինիստրացիային կոչ են անում երաշխավորել, որ ...

Կարդալ ավելին »

Չինական ավիաընկերությունն առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր Ուրումչի-Երևան երթուղով

Առաջին անգամ Երևանից գործարկվելու են ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք: Այդ մասին նշված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տարածած հաղորդագրության մեջ:  «Չինական China Southern Airlines ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք:  Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ:  Չվերթի վերաբերյալ մանրամասներ է հայտնել ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 89 հանցանք. գրանցվել է 18 ավտովթար. վիրավորվել է 25 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 9-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության՝ 9-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 8, հոգեկան ներգործության, ինքնիրավչության, սառը զենքի հայտնաբերման, ինքնավնասման, փաստաթուղթ կեղծելու՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader