Վաշինգտոնում ընթացող ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում Նոր Զելանդիան հայտարարել է Ուկրաինային 16 մլն նորզելանդական դոլար (մոտ 9,8 մլն ամերիկյան դոլար) հատկացնելու մասին, տեղեկացրել է Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Միրոշնիչենկոն։
«Անկեղծ շնորհակալ եմ Նոր Զելանդիայի կառավարությանը Ուկրաինայի օգնության հերթական փաթեթի համար»,- գրել է նա «Ֆեյսբուքում»։
Դեսպանի խոսքով՝ փողը կտրամադրվի Ուկրաինայի ռազմական եւ հումանիտար օգնությանը։