ChatGPT-ի ստեղծողն արհեստական բանականությամբ կհեղափոխի առողջապահության ոլորտը․ Thrive AI Health

Արհեստական բանականության (ԱԲ) հայտնի ChatGPT մոդելի ստեղծող Սեմ Ալթմանը իր գործընկեր Արիանա Հաֆինգթոնի հետ համատեղ ստեղծել է Thrive AI Health ընկերությունը, որը պատրաստվում է ԱԲ-ի օգնությամբ առողջապահության ոլորտում հեղափոխություն անել, տեղեկացնում է Gizmochina.com-ը։

Thrive AI-ն օգտագործում է ԱԲ-ն՝ ստեղծելու անհատականացված «առողջության մարզիչ», որը հարմարեցված է մարդու հատուկ կարիքներին: Այս մարզիչը վերլուծում է քնի, սննդակարգի, ֆիթնեսի, սթրեսի և սոցիալական փոխազդեցությունների մասին տվյալները և դրանց հիման վրա առաջարկություններ է անում։

Ընկերությունը գլխավորում է ԴեԿարլոս Լավը, որը նախկինում Fitbit-ում ղեկավարել է ֆիթնեսի և առողջության ուղղությունը: Thrive AI-ը նախատեսում է վերապատրաստել իր ԱԲ մարզչին՝ օգտագործելով գիտական ​​հետազոտությունները, բժշկական տվյալները և համագործակցություն այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսին է Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցը:

Thrive AI-ի տեսլականն է ստեղծել առողջապահական տվյալների համապարփակ հարթակ, որը հասանելի կլինի սմարթֆոնի հավելվածի կամ վիրտուալ օգնականի միջոցով, որn ինտեգրված կլինի Thrive-ի առկա պրոդուկտներին: Այս համակարգը կուսումնասիրի մարդու վարքագծի ձևերը և խորհուրդներ կտա առողջությունը իրական ժամանակում բարելավելու համար:

Ընկերությունը վստահենում է, որ առողջության ոլորտում անհատականացված քոուչինգը պետք է հասանելի լինի բոլորին, իսկ օգտատերերի անվտանգությունն ու գաղտնիությունը պետք է լինի առաջնահերթություն: Օգտատերերը լիարժեք վերահսկողություն կունենան հավաքված տվյալների նկատմամբ։

ajax-loader