Հուլիսին հարցման ենթարկվածների 34,2 տոկոսը կարծում է, որ Հայաստանը միանշանակ պետք է անդամակցի Եվրամիությանը, 22,5 տոկոսը՝ ավելի շուտ պետք է անդամակցի, ավելի շուտ ոչ՝ 13,7 տոկոսը, միանշանակ ոչ՝ 19,1 տոկոսը։ Այս մասին լրագրողների հետ հուլիսի 10-ի հանդիպման ժամանակ ասել է «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը։
Նա նշել է, որ 10 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին։ «Հարցվողների 28,8 տոկոսը կարծում է, որ Հայաստանը միանշանակ պետք է ձգտի անդամակցել Եվրամիությանը անգամ ԵԱՏՄ-ից դուրս գալու գնով, 17,3 տոկոսը՝ ավելի շոտ այո, 15,6 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 21,4 տոկոսը՝ միանշանակ ոչ։ Մոտ 17 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին»,- նշել է փորձագետը։
Նշենք որ հարցումն իրականացվել է հեռախոսով, հուլիսի 3-6-ին, 1 100 հարցվողների շրջանում։