Ազգային ավիափոխադրող FLYONE ARMENIA-ն ներդնում է բիզնես ավիացիայի առաջին օդանավը Հայաստանում․ սրանով ավիաընկերությունը դառնում է առաջինը, ով կարող է Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս մատուցել պրեմիում ծառայություններ՝ հարմարեցված գործարար և կորպորատիվ ճանապարհորդների կարիքներին: Gulfstream G450-ը՝ ընկերության նավատորմի մանրակրկիտ ընտրված նորեկը, բիզնես դասի ինքնաթիռ է, որն ունի բարձրակարգ ինտերիերով ընդարձակ սրահ՝ առավելագույն հարմարավետությամբ։ Շատ փորձագետների կարծիքով, Gulfstream G450 օդաչուների խցիկը լավագույններից ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
էլեկտրոնային տոմսային համակարգ. Հայաստանի թանգարաններում նորություններ են սպասվում
Հայաստանում թանգարանային ոլորտը համակարգելու, թանգարանների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ոլորտում բազմաթիվ փոփոխություններ կիրականացվեն: Նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասաց՝ պետական քաղաքականության նպատակն է թանգարանների կառավարման արդյունավետության բարձրացումը և թանգարանային տարածքների արդիականացումը, ազգային ֆոնդի առավելագույն հանրահռչակումը, ինչի ուղղությամբ հետաքրքիր և կարևոր քայլեր են անելու: «Առաջին անգամ Հայաստանում կունենանք թանգարանների ոլորտը համակարգող օրենսդրություն: Այս պահին այն ՀՀ ...
Կարդալ ավելին »Աշուն է, անձրև․ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 15-ին, 18-ին, 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 16-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը կնվազի 3-4, նոյեմբերի 17-ին, 18-ին՝ ևս 4-6 աստիճանով։ Մարզերում նոյեմբերի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին առանձին շրջաններում, 17-ին շրջանների մեծ մասում կտեղա անձրև։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ...
Կարդալ ավելին »ՀՀ-ն և ԱՄԷ-ն քննարկել են պաշտպանության բնագավառում գործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ։ Պապիկյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով: «ԱՄԷ այցի շրջանակներում՝ նոյեմբերի 14-ին, հանդիպում եմ ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև պաշտպանության ...
Կարդալ ավելին »Հայ-լեհական փորձագետների գործակցությունը կնպաստի հարաբերությունների զարգացմանը
Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնական մարտահրավերներին նվիրված հայ-լեհական փորձագիտական կլոր սեղանը, որը մեկնարկել է նոյեմբերի 14-ին Երևանում, կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանն ու համագործակցության ընդլայնմանը: Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ սա նաև հիանալի հնարավորություն է ամփոփելու Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30 տարիների ընթացքում ձեռք բերված առաջընթացը և երկու երկրների կապերը: «Լեհաստանի հայ համայնքը միշտ ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարությունը մինչև 2027-ը 30 հուշարձան կվերականգնի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է մինչև 2027 թվականը երեսուն մշակութային հուշարձան վերականգնել: Այդ մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:«Ոլորտի գերակայությունն է պետական խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների ճարտարապետական նախագծերի պատրաստումը, հուշարձանների ամրակայումը, նորոգումը: Մեծ ուշադրություն ենք դարձնելու բերդերին, ամրոցներին, քանի որ դրանք հատկապես ամրակայման ու վերականգնման կարիք ունեն»,-ասաց նա և հավելեց՝ հուշարձանների վերականգնմանը ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքի բուժհաստատություններում աշխատանքի են անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 6 անձ
2023 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզային առողջապահական հիմնարկներ են դիմել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված 927 անձ՝ ստացիոնար կամ ամբուլատոր բուժում ստանալու համար: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզի առողջության առաջնային պահպանման բուժհիմնարկներ են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 857 անձ։ Բժշկական կենտրոններում ստացիոնար բուժում են ստացել 62 անձ, իսկ այս պահի դրությամբ ստացիոնար բուժման մեջ են գտնվում 8 անձ, ովքեր ...
Կարդալ ավելին »Արցախում շարունակում է մնալ մի քանի տասնյակ հայ․ ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային խմբերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են այցելել այնտեղ մնացած հայ ընտանիքներին՝ արձագանքելով նրանց կարիքներին։ «Արմենպրես»–ի հետ զրույցում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրեց, որ դժվար է մնացած հայերի կոնկրետ վիճակագրություն ասել, սակայն խոսքը մի քանի տասնյակ հայերի մասին է։ «Երբ Ղարաբաղից հայերի մեծ մասը տեղափոխվեց Հայաստան, մեր թիմերը տեղում սկսեցին աշխատել այն անձանց հետ, որոնք ինչ-ինչ ...
Կարդալ ավելին »Արման Եղոյանը լավատեսական կանխատեսումներ ունի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցում
Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի կանխատեսումները լավատեսական են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցում։ Lրագրողների հետ ճեպազրույցում Եղոյանը մեջբերեց ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարությունն այն մասին, որ վիզաների ազատականացման հարցը մտնելու է քննարկման օրակարգ։ «Ինչպես կգնա այդ քննարկումը, ես չեմ կարող ասել, բայց իմ կանխատեսումը բավականին լավատեսական ...
Կարդալ ավելին »ԱԳ փոխնախարարը՝ վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու ԵՄ որոշման մասին
Հայաստանը ողջունում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում ԵՄ ԱԳ նախարարների որոշմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Փոխնախարարը նշել է, որ վիզաների ազատականացման հարցը Հայաստանի և ԵՄ-ի օրակարգի ամենաբարդ խնդիրներից մեկն է։ «Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը վերաբերում էր Հայաստանի հետ վիզաների ազատականացման ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ