Աշուն է, անձրև․ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում նոյեմբերի 15-ին, 18-ին, 19-ին  սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 16-ին կդիտվի  առանց տեղումների եղանակ։

Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը կնվազի 3-4, նոյեմբերի 17-ին, 18-ին՝ ևս 4-6 աստիճանով։

Մարզերում նոյեմբերի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին առանձին շրջաններում, 17-ին շրջանների մեծ մասում  կտեղա անձրև։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, նոյեմբերի 14-17-ը, 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-19 մ/վ արագությամբ:

ajax-loader