Գեղարքունիքի բուժհաստատություններում աշխատանքի են անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 6 անձ

2023 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզային առողջապահական հիմնարկներ են դիմել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով  բռնի տեղահանված  927 անձ՝ ստացիոնար կամ ամբուլատոր բուժում ստանալու համար:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,  մարզի առողջության առաջնային պահպանման բուժհիմնարկներ են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 857 անձ։ Բժշկական կենտրոններում  ստացիոնար բուժում են ստացել 62 անձ, իսկ այս պահի դրությամբ ստացիոնար բուժման մեջ են գտնվում 8 անձ, ովքեր բուժվում են  Սևանի  և  Վարդենիսի բժշկական կենտրոններում:

Սևանի և Գավառի բժշկական կենտրոններում արդեն աշխատանքի են անցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6 բուժաշխատողներ՝ չորս բժիշկ և երկու բուժքույր։

Գավառի բժշկական կենտրոնում աշխատանքի են ընդունվել բժիշկ-մաշկաբան Ալեքսանդր Պետրոսյանը, ով աշխատում է նաև որպես շտապօգնության բժիշկ,  բժիշկ-նյարդաբան Հովհաննես Ավագիմյանը, բժիշկ-ալերգիոլոգ Հասմիկ Գրիգորյանը, մանիպուլիացիոն կաբինետի բուժքույր Ալյոնա Ավանեսյանը։

Սևանի բժշկական կենտրոնում աշխատանքի են անցել վիրաբույժ Գրիգորի Առուստամյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ալյոնա Օրլովան։

ajax-loader