Tag Archives: բռնի տեղահանված

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է

ՀՀ կառավարությունը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 27-ի հերթական նիստում։ Այս ծրագիրը նախատեսված է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով և ընթանում է երեք փուլով։  Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ 3-5 միլիոն դրամի ...

Կարդալ ավելին »

Կարիերայի տոնավաճառ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորիր և վաստակիր. Արցախ» ծրագրի շրջանակում Երևանում նոյեմբերի 21-ին անցկացվելու է կարիերայի տոնավաճառ․ գխավոր շահառուներն աշխատանք փնտրող ԼՂ-ից բռնի տեղահանվածներն են։  Հհրավիրած ասուլիսինՀայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորիր և վաստակիր. Արցախ» ծրագրի ղեկավար Հայկուհի Գևորգյանը տեղեկացրեց, որ թեպետ գլխավոր շահառուները արցախցիներն են, սակայն կարիերայի տոնավաճառը բաց է և բոլոր ցանկացողները կարող են գալ, մասնակցել։  «Կարիերայի տոնավաճառին մասնակցելու ...

Կարդալ ավելին »

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված 5600 անձբռնի տեղահանվածՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված 5600 անձ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար այս պահի դրությամբ դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 5600 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 3611-ին: Այդ մասին ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:  Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հաշվառման գործընթացին՝ Սարգսյանը հայտնեց, որ ներկա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայականներ են ստացել ...

Կարդալ ավելին »

ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 4000 ուսանող կշարունակի պետական աջակցություն ստանալ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում արցախցի ուսանողների ուսման վարձի փոխհատուցման վերաբերյալ որոշում  կայացրեց: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը, նախ նշեց, որ նախորդ տարի երկու որոշում է ընդունվել․ 2023-ի հոկտեմբերի 12-ին կարգավորվել է ԼՂ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակության հարցը, որպեսզի ՀՀ բուհերում կրթությունը հնարավոր լինի։ Դեկտեմբերին ևս որոշում ընդունվել է արդեն իսկ բուհերում սովորող ԼՂ ուսանողների համար։ ...

Կարդալ ավելին »

Հարցուպատասխան՝ Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

ՀԱՐՑ 1։ Եթե նույն ամսվա ընթացքում ՀՀ-ից բացակայել եմ 10 օր, արդյոք դա կարող է ազդել աջակցության վճարման գործընթացի վրա։ ՊԱՏԱՍԽԱՆ։  Եթե բացակայել եք ՀՀ–ից, ապա ինքնին բացակայության հիմքով տվյալ ամսվա աջակցությունը կմերժվի։ Սակայն տվյալ ամսվա աջակցությունը ստանալու հնարավորություն ունեք հաջորդ ամիս, եթե ՀՀ վերադառնալուց հետո լրացնեք նոր առցանց դիմում՝ https://rent.socservice.am/ հարթակում և եթե  Ձեր բացակայած օրերի թիվը պակաս է 10 օրից, այսինքն՝ չի գերազանցում 9 ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի։ Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն օգոստոսի 19-ին Զվարթնոց օդանավակայանից ճանապարհել է ճամբար մեկնող երեխաներին։ Հունգարիայի Բալատոն լճի ափին գտնվող Զանկայի Էրժեբեթ ճամբար են մեկնել 8-14 տարեկան երեխաներ, ում ուղեկցում է շուրջ 30 աշխատակից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ...

Կարդալ ավելին »

Ֆինանսական աջակցություն է տրամադրվում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի ընդունող գործատուներին

Ֆինանսական աջակցություն է տրամադրվում բոլոր այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձի: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Ստորև հրապարակում ենք գործատուներին հետաքրքրող հարցերի պատասխանները. Ի՞նչ պայմանների պետք է բավարարի ԼՂ-ից բռնի տեղահանված անձը, որպեսզի ընդունեն աշխատանքի և գործատուն ստանա աջակցություն Ծրագրի շրջանակում գործատուն կարող է աշխատանքի ընդունել  2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի ...

Կարդալ ավելին »

Ուղեցույց՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման առցանց դիմումներ ներկայացնելու վերաբերյալ

Oգոստոսից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երրորդ բաղադրիչի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը։ Հիշեցնենք, որ այս բաղադրիչից կարող են օգտվել 2024 թ․ մայիսի 16-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող և ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքները, եթե ձեռք բերված կամ կառուցվող/կառուցված անշարժ գույքի՝ . արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը, . բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր ...

Կարդալ ավելին »

Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Մարտունի քաղաքում վերաբնակություն հաստատած Արթուրիկ և Լիաննա Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան: Փոքրիկին անվանել են Լեո: Ունի 3350 գրամ քաշ և 50 սմ հասակ։ Նորածինն ունի 6 եղբայր և երկու քույր։

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով գործարկվել է bnakavayr.am հարթակը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը։  Այն ծառայում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հանրայնացման և ծրագիրը շահառուներին մատչելի  ներկայացնելուն։  Հարթակում ներկայացված են տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները, անհրաժեշտ պայմանները, դիմելու կարգը, ինչպես նաև՝ մանրամասն տեղեկատվություն բոլոր այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ծրագրի շրջանակներում բնակարան գնելու կամ կառուցելու դեպքում պետությունը ...

Կարդալ ավելին »
ajax-loader