Tag Archives: բռնի տեղահանված

Լյուքսեմբուրգի համայնքը աջակցում է VIVA բարեգործական հիմնադրամին. 11․500 եվրո է հատկացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

Լյուքսեմբուրգի Բեթեմբուրգ համայնքը հայտարարել է նախաձեռնության իրականացման մասին, որի նպատակն է օգնել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։ Համայնքի յուրաքանչյուր բնակիչ նվիրաբերել է 1 եվրո, որի արդյունքում ընդհանուր գումարը կազմել է 11500 եվրո։ Տեղահանվածներին օգնություն տրամադրող VIVA բարեգործական հիմնադրամը նոյեմբերի 1-ին հայտարարել է արցախցի հայրենակիցների համար միջնաժամկետ և երկարաժամկետ օգնության 5 ծրագրերի մասին։ Ինչպես նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ, նախաձեռնությունը կյանքի է ...

Կարդալ ավելին »

Այսօրվանից ընդունվում են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների նշանակման դիմումները

Այսօրվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումները. նրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համար։  Այդ մասին տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը: Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://online.ssa.am/ հարթակում։ Կենսաթոշակի (այդ թվում՝ աշխատանքային, հաշմանդամության, զինվորական, սոցիալական) նշանակման դիմում ներկայացնելու համար հետևեք ստորև ներկայացվող քայլերի հաջորդականությանը՝ ՔԱՅԼ 1 – նախ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 2 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային ծախսերի համար

Կառավարությունը կհատկացնի 2 միլիարդ դրամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար։ Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարի խոսքով՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի 50 հազարական դրամ։ «Այս նախագծով առաջնահերթ առաջարկում ենք հատկացնել 2 միլիարդ դրամ 40 հազար շահառուի հաշվարկով»,- նշեց Մկրտչյանը։ Նախարարը հիշեցրեց, թե ովքեր ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածները հոկտեմբեր-դեկտեմբերի կենսաթոշակը կստանան դեկտեմբերին

Հայաստանում նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թոշակառուները հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը կկարողանան միասին ստանալ դեկտեմբերին: Այդ մասին ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ նիստում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:   Ներկայումս Հայաստանի տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն ստանալու պետական նպաստներ ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով կառավարությունը բյուջեում լրացում է առաջարկում

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու նպատակով առաջարկում է լրացում կատարել 2023 թ. պետական բյուջեում: «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը: Սիրունյանը նախ վստահեցրեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 2023 թ. պետական բյուջեի կատարման ընթացքում Հայաստանի կառավարության ...

Կարդալ ավելին »

Արցախից բռնի տեղահանված 83 տարեց և 10 երեխա խնամք է ստանում ՀՀ հաստատություններում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ արտապատվիրակմամբ տարեցների համար գործող 6 խնամքի հաստատություններում բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 83 տարեց։ Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ մանրամասնելով, որ նրանցից 17-ը  Ստեփանակերտի տարեցների խնամքի հաստատությունից է տեղափոխվել։ «Տարեցներից 50-ը միայնակ է, ինչը նշանակում է, որ նրանք չունեն ընտանիքի անդամներ ...

Կարդալ ավելին »

Արցախից բռնի տեղահանված 4030 ընտանիքի 2 մլրդ դրամ կտրվի անշարժ գույք ձեռք բերելու համար

Բնակարանային ապահովման ուղղությամբ նախատեսված շուրջ 4 միլիարդ դրամի շրջանակում մոտ 2 միլիարդ դրամի աջակցություն կտրամադրվի 2020-ի պատերազմից հետո ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված 4030 ընտանիքի՝ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու: Այդ մասին Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը: «Նշեմ, որ արդեն իսկ հավաստագիր ենք տրամադրել շուրջ 3700 ...

Կարդալ ավելին »

Շիրակում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից բռնի տեղահանված 62 քաղաքացի

Շիրակի մարզում նոյեմբերի 15-ի դրությամբ  ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4148 քաղաքացի՝ 1050 ընտանիք։ Այդ մասին Շիրակի մարզպետարանում կայացած մարզային  խորհրդի նիստի ժամանակ նշեց մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը: Մարզպետի տեղակալի հավաստմամբ՝ պարբերաբար աշխատանքներ են տարվում ազատ առանձնատներ և բնակարաններ հայտնաբերելու ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ բեռնաթափվեն հյուրանոցները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն օր առաջ բնակություն հաստատեն առանձնատներում և բնակարաններում։ Այս ...

Կարդալ ավելին »

Ֆինանսների նախարարը ներկայացրեց 2024-ի աջակցության ծրագրերը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվող աջակցության ծրագրերը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված անձանց համար։ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նա նշեց, որ 2024 թվականի երեք ամսվա համար կնախատեսվեն բնակարանի վարձակալության և կոմունալ ծառայությունների գծով տրամադրվող 50 հազար դրամների հատկացումները հունվար, փետրվար և մարտ ամիսներին։ «Կնախատեսվեն թոշակների և նպաստների գծով հավելյալ ծախսերը, որը կպահանջի հավելյալ մոտ 30 ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի բուժհաստատություններում աշխատանքի են անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 6 անձ

2023 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզային առողջապահական հիմնարկներ են դիմել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով  բռնի տեղահանված  927 անձ՝ ստացիոնար կամ ամբուլատոր բուժում ստանալու համար: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,  մարզի առողջության առաջնային պահպանման բուժհիմնարկներ են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 857 անձ։ Բժշկական կենտրոններում  ստացիոնար բուժում են ստացել 62 անձ, իսկ այս պահի դրությամբ ստացիոնար բուժման մեջ են գտնվում 8 անձ, ովքեր ...

Կարդալ ավելին »
ajax-loader