Author Archives: admin

Հայկական ֆիլմը գլխավոր մրցանակ է ստացել է IDFA-ում

Դոկումենտալ կինոյի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում, հայկական 1489 ֆիլմն արժանացել է «լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին։ Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է կինոփառատոնի «Ֆեյսբուք»-ի էջում։ Ֆիլմն արժանացել է նաև FIPRESCI մրցանակի, որը կինոքննադատների և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցության կողմից։ Ֆիլմի հեղինակը Շողակաթ Վարդանյանն է։

Կարդալ ավելին »

Քամուց արմատախիլ եղած ծառը փակել է Երևանի Սոսեի փողոցը. փրկարարները հեռացրել են այն

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 19-ին, ժամը 11։56-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սոսեի փողոցի թիվ 28/2 շենքի մոտակայքում քամու հետևանքով ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա և հենվել էլեկտրական լարերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, ...

Կարդալ ավելին »

Ստեփանծմինդա-Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այդ մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին »

Հարավային Կորեայի դատախազները 5 տարվա ազատազրկում են պահանջում Samsung-ի ղեկավարի համար

Հարավային Կորեայի դատախազները նոյեմբերի 17-ին անցկացված դատական լսումների ժամանակ պահանջել են 5 տարով ազատազրկել Samsung Electronics ընկերության ղեկավար Ջեյ Լիին։ Նրան մեղադրում են հաշվապահական խարդախությունների և արժեթղթերի գների մանիպուլյացիայի մեջ։ Լին հերքում է իր հանդեպ մեղադրանքները։ Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը։ Սա վերջին դատական նիստն է առաջին ատյանի դատարանում։ Ակնկալվում է, որ դատավճիռը կկայացվի առաջիկա ամիսների ընթացքում, որով վերջ կդրվի արդեն ...

Կարդալ ավելին »

Ատեստավորման ժամանակ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում. 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար ևս դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Կառավարության նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը: Ըստ նախարար Անդրեասյանի՝ կամավոր ատեստավորում անցնելու համար այս տարի դիմել է 6320 ուսուցիչ: Կամավոր ատեստավորման 70 տոկոսից ավելի արդյունք ցուցաբերած ուսուցիչների բարձրացվող դրույքաչափին գումարվում է ...

Կարդալ ավելին »

Ո՛չ ԶՊՄԿ-ն, ո՛չ էլ նրա բաժնեմասի սեփականատերն ընթացող վարույթի հետ առնչություն չունեն. պարզաբանում

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն մեկնաբանել է փաստը, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել  Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն  Վանեցյանի նկատմամբ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի 12.5  տոկոս բաժնետոմսերը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն տեղյակ է ընթացող քրեական վարույթի վերաբերյալ տարածվող պաշտոնական տեղեկատվության մասին։ Ընթացող քրեական վարույթի առկայության պայմաններում դեռևս զերծ ենք մնում դրա շուրջ ...

Կարդալ ավելին »

44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում․ ՊԵԿ

ՊԵԿ-ը ներկայացնում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 20.2 մլն դրամի չափով տուգանք: «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության նախարարությունների միջև գործակցության պլանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 17-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը: Պաշտպանության նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպում: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը։ Քննարկվել ...

Կարդալ ավելին »

Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի. ՄԻՊ-ը՝ սինագոգի դռները հրկիզելու փորձի մասին

Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ մտահոգություն հայտնելով սինագոգի դռները հրկիզելու փորձի առթիվ: Պաշտպանը շեշտել է, որ իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք արարքը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։ Պաշտպանը ...

Կարդալ ավելին »

Երկօրյա գիտաժողով և գրքի շնորհանդես. Մատենադարանը տոնում է հայագետ- արևելագետ Բաբկեն Չուգասզյանի 100-ամյակը

Անվանի հայագետ-արևելագետ Բաբկեն Չուգասզյանի ծննդյան 100-ամյակի առթիվ նոյեմբերի 17-ին Մատենադարանում մեկնարկեց նրան նվիրված հայագիտական միջազգային երկօրյա գիտաժողով, որի շրջանակում ցուցադրվեց գիտնականի կյանքին և գործունեությանը վերաբերող ֆիլմ և մասնակիցներին ներկայացվեց «Բաբկեն Չուգասզէան, Երկերի ժողովածու» գիրքը: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հիշեց՝ տարիներ առաջ Չուգասզյանի ընտանիքը կառույցին է նվիրել հեղինակի արխիվային հավաքածուն, որը շատ արժեքավոր է: «Շատ կարևորում ու նշանավորում եմ Բաբկեն Չուգասզյանի ...

Կարդալ ավելին »
ajax-loader